61 ԾԱՂԻԿՆԵՐ ՈՐՊԷՍ ՇՐՋԱՆԱՒԱՐՏ ՎԿԱՅՈՒԵՑԱՆ ՄԵՍՐՈՊԵԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԷՆ

Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի մանկապարտէզի ծաղիկ եւ կոկոն դասարաններու ամավերջի հանդէսը եւ աւարտականներու վկայականներու բաշխումը տեղի ունեցաւ շաբաթ, 13 յունիս 2015-ին, երեկոյեան ժամը 7:30-ին, վարժարանի բակին մէջ, ներկայութեամբ մարմիններու եւ միութիւններու ներկայացուցիչներու, կրթական գործիչներու, ուսուցիչներու, ծնողներու եւ աշակերտներու:
Աշակերտներու երգեցողութեամբ Լիբանանի, Հայաստանի եւ Մեսրոպեանի քայլերգներէն ետք, հանդիսութեան բացման խօսքը արտասանեցին Մարիա Պալատի, Լորի Նիկոլեան եւ Լորի Այնէճեան: Բարի գալուստի խօսքերէն ետք հանդէսի մասնակից աշակերտները կատարեցին երկու խմբերգներ, հինգ պարեր՝ հայկական, արաբական եւ եւրոպական, նուագ՝ խմբային մասնակցութեամբ եւ “Հայաստանը մեր երկիրն է” թատերական պատկերը:
Մեսրոպեան մանկապարտէզի պատասխանատու Մարիա Պէօճեքեան իր խօսքին մէջ նշեց, որ փոքրերը մանկապարտէզին մէջ ձեռք կը բերեն տարբեր գիտելիքներ եւ ընկերային հաղորդակցութեան կանոններ, դառնալու համար նկարագիրով ազնիւ եւ քաղաքավար անձեր: Ան մաղթեց, որ մանկապարտէզի շրջանաւարտները 12 տարի ետք միեւնոյն բեմէն կը ստանան աւարտականի վկայականները: Խօսքին յաջորդեց մանկապարտէզի աշակերտներու վկայականներու բաշխման արարողութիւնը, որուն ընթացքին Մեսրոպեանի մանկապարտէզի 61 շրջանաւարտները ստացան իրենց վկայականները:
Հանդիսութեան աւարտին խօսք առաւ Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի տնօրէն Կրեկուար Գալուստ: Ան բարձրօրէն գնահատեց մանկապարտէզի անձնակազմի անդամները, Մեսրոպեան մանկապարտէզի աշակերտներու կրթութեան եւ դաստաիարակութեան համար իրենց կատարած բծախնդիր եւ նուիրուած աշխատանքին համար: Կ. Գալուստ ըսաւ, որ առընչակից բոլոր կողմերու հետ գործակցաբար, տնօրէնութիւնը ամէն ինչ ըրած է եւ պիտի շարունակէ ընել՝ աւելի բարձրացնելու համար վարժարանին ընդհանուր մակարդակը, դիտել տալով, որ այդ հեռանկարին մէջ իր առանցքային նշանակութիւնը ունեցած է եւ միշտ պիտի ունենայ կրթութեան «հիմնաքարը»` մանկապարտէզը:
ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

