Ամենապատիւ Հոգեւոր Տէրը կը զօրակցի Իրաքի քրիստոնեաներուն հետ

*ՊԷՅՐՈՒԹ – ԼԻԲԱՆԱՆ * Ամենապատիւ Տէր Ներսէս Պետրոս ԺԹ. կաթողիկոս պատրիարքը հարցազրոյց մը ունեցաւ Թէլէլիւմիէր-Նուրսաթ հեռուստակայանի խօսնակին հետ, երեքշաբթի, 22 յուլիս 2014, հայ կաթողիկէ պատրիարքարանին մէջ:
Հարցազրոյցի ընթացքիին Հոգեւոր Տէրը յիշեց, որ 21-րդ դարուն քրիստոնեաներուն կրած հալածանքները ամենասաստիկն են պատմութեան ընթացքին: Իրաքի քրիստոնեաները, որոնք հազարներով փախուստ կու տան Մուսուլէն եւ այլ շրջաններէն, արդէն փոքրամասնութիւն կը կազմեն եւ որոնց թիւը վերջին տարիներուն զգալիօրէն նուազեցաւ «Արաբական գարուն» արտայայտութեան շրջանին: Այսօր Մուսուլ գրեթէ դատարկ է քրիստոնեաներէն աւելցուց Հոգեւոր Տէրը:
Իսլամ ծայրահեղականներու տուած վերջնագրին համաձայն, Իրաքի քրիստոնեաները ստիպուած եղան լքելու իրենց երկիրը, ապա՝ այլ ճակատագրի պիտի ենթարկուէին:
Հոգեւոր Տէրը շեշտեց, որ քրիստոնեաներուն միակ ապաւէնը Քրիստոսն է եւ ոչ՝ զէնքը: Քրիստոնեաները խաղաղութեան կողմնակից ենք եւ ոչ պատերազմի, ըսաւ ան, ապա՝ կոչ ուղղեց բոլոր միջազգային հասարարական կազմակերպութիւններուն եւ մարդկային իրաւունքներու պաշտպան մարմիններուն ձեռնածալ չմնալ ու աշխատիլ վերջ տալ հալածանքներուն:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

