Ոչ եւս է հայր Օգոստինոս վարդապետ Սեքուլեան Մխիթարեան մտաւորական հայրը

*ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ – ԱՄՆ*
Սրտի խոր կսկիծով կը գուժենք մահը Մխիթարեան Միաբանութեան անդամ, հայր Օգոստինոս վարդապետ Սեքուլեանի, որ պատահեցաւ շաբաթ 19 յուլիսին, Լոս Անճելոսի մէջ:
Հայր Օգոստինոս վրդ. Սեքուլեան, ծնած է սեպտեմբեր 19, 1921 ին Թրանսիլվանիոյ Ճուրճով քաղաքին մէջ(այժմ Ռումանիոյ մէկ քաղաքը): Իր նախնական ուսումը աւարտելէ ետք իր ծննդավայրի նախակրթարանինմէջ, 1931-ին, հազիւ տաս տարեկան, մտած է Վիենննայի Մխիթարեան կղերանոցը: Դեկտեմբեր 31, 1944-ինկը ձեռնադրուի կուսակրօն քահանայ: 1945-46 տարիներուն կ’աւարտէ իր համալսարանական ուսումը եւ կըստանայ իր մագիստրոսի տիտղոսը Վիեննայի պետական համալսարանէն:
Ի շարս այլ պաշտօններու, 1957-1961 տարիներուն, Պէյրութի Հազմիէի Մխիթարեան վարժարանէն ներս կըվարէ փոխ տնօրէնի եւ ուսուցիչի պաշտօնը: Կրկին կը վերադառնայ Լիբանան եւ 1972-1978 տարիներուն կըստանձնէ Մխիթարեան վարժարանի տնօրէնութիւնն ու ժառանգաւորներու բաժինիպատասխանատուութիւնը:
978-1992 տարիներուն եղած է Ընհանուր աթոռակալ այն ատեն Վիեննայի ՄխիթարեանՄիաբանութեան: 1992-էն 2009 եղած է տնօրէն Լոս Անճէլըսի Մխիթարեան վարժարանին:
Ունի բազմաթիւ բանասիրական, դրամագիտական, ծիսական եւ տոմարագիտական աշխատանքներ, նամանաւանդ «Հանդէս Ամսօրեայ»ի մէջ տպուած: Իսկ այս բոլորէնանկախ հրատարակութեան պատրաստած է Հին եւ Նոր Կտակարաններու աշխարհաբար թարգմանութիւնը:
Յաջորդիւ կը տեղեկացնենք վաստակաշատ հոգեւորականին յուղարկաւորութեան եւ թաղման մասին որ պիտի կատարուի Վիեննայի մէջ:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Դիւան հայ կաթողիկէ պատրիարքարանի
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

