ՌԱԿ Արեւելեան Ամերիկայի Շրջանակի «Արմենական-Յովսէփեան» Ակումբի Վարչականները Մասնակցած Են Քոնկրեսի Շէնքին Մէջ Կայացած Հայոց Ցեղասպանութեան Ոգեկոչում Ձեռնարկին

ՌԱԿ «Արմենական-Յովսէփեան» ակումբի վարչականները, գլխաւորութեամբ ՌԱԿ Կեդրոնական վարչութեան անդամ, «Արմենական- Յովսէփեան» ակումբի ատենապետ ընկ. Նորայր Մկրտիչեանի եւ փոխատենապետ տոքթ. Վաղինակ Դարբինեանի, Չորեքշաբթի 5 Ապրիլին, մասնակցած են Քոնկրեսի շէնքին մէջ ամէն տարի կայացող Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման ձեռնարկին:
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի եւ Ամերիկայի Հայկական Համագումարի ջանքերով կազմակերպուած ձեռնարկին, ներկայութեամբ իրենց մասնակցութիւնը բերած էին նաեւ Միացեալ Նահանգներու մօտ Հայաստանի ու Արցախի դիւանագիտական ներկայացուցչութիւններն ու հայկական կազմակերպութիւնները:

ՌԱԿ Կեդրոնական Վարչութեան անդամ, «Արմենական- Յովսէփեան» ակումբի ատենապետ ընկ. Նորայր Մկրտիչեան եւ փոխատենապետ տոքթ. Վաղինակ Դարբինեան՝ Ուաշինկթընի մէջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ պարոն Ռոպերթ Աւետիսեանի հետ
Ոգեկոչման ձեռնարկին ներկայ եղած քոնկրեսականներու շարքին էին՝ ծերակուտական Էտ Մարքի, Ներկայացուցիչներու տան Արտաքին յարաբերութեանց յանձնախումբի ատենապետ Էտ Ռոյս, Քոնկրեսի Հայկական համախմբումի համաատենապետներ Ֆրենք Փալոն, Ճեքի Սփիր, Տէյվիտ Թրաթ, Տէյվիտ Վալատաու եւ փոխատենապետ Էտըմ Շիֆ, ինչպէս նաեւ՝ ներկայացուցիչներու տան անդամներ Սալուտ Քարպահալ, Քեթրին Քլարք, Ճիմ Քոսթա, Աննա Էշու, Ռաճա Քրիշնամուրթի, Պրետ Շնայտըր, Պրետ Շըրմըն եւ Թան Սուզի։

ՌԱԿ Կեդրոնական Վարչութեան անդամ, «Արմենական- Յովսէփեան» ակումբի ատենապետ ընկ. Նորայր Մկրտիչեան եւ փոխատենապետ տոքթ. Վաղինակ Դարբինեան՝Միացեալ նահանգներու մէջ ՀՀ-ի Արտակարգ եւ լիազօր դեսպան պարոն Գրիգոր Յովհաննիսեանի հետ
Ելոյթ ունեցողներու շարքին էին՝ ծերակուտական Էտ Մարքի, Հայաստանի դեսպան Գրիգոր Յովհաննիսեան, Արցախի ներկայացուցիչ Ռոպերթ Աւետիսեան եւ Երեւանի Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի տնօրէն Հայկ Դեմոյեան։
Ներկայ էին նաեւ Քալիֆորնիոյ Նահանգային համալսարանի Ֆրեզնոյի մասնաճիւղի նախագահ Ճոզէֆ Քասթրօ, Հայաստանի մօտ Միացեալ Նահանգներու նախկին դեսպան Ճան Էվընզ, յունական, քրտական, ասորական ու մարդկային իրաւանց կազմակերպութեանց ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի վարչութեան անդամ Կերկ Պետեան։
Ձեռնարկի ընթացքին, Հանրապետական եւ Դեմոկրատ կուսակցութենէն քոնկրեսականներ անգամ մը եւս կոչ ըրած են նախագահին եւ Քոնկրեսին, որ յստակօրէն ճանչնան Ցեղասպանութիւնը եւ դէմ դնեն այս հարցով զիրենք լռութեան մատնել միտող Անգարայի իշխանութեանց ջանքերուն։
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

