Գիտելիքը Հզօրութիւն Է. «Միրաք»ի Նշանաբան

ՌԱԿ-ի «Միրաք» պատանեկան-ուսանողական շարժման, 19 Մարտ 2017-ի կիրակնօրեայ հաւաքը տեղի ունեցաւ «Թէքէեան Կեդրոն»էն ներս:
ՌԱԿ Կեդրոնական Վարչութեան անդամ, «Միրաք»ի պատասխանատու ընկ. Ալեքսան Գարատանայեան ողջունելով անդամները, անոնց ներկայացուց օրուան ծրագիրը:
Նախքան ծրագրին սկսիլը, ընկ. Ալեքսան «Միրաք»ականներուն տեղեկացուց, որ ընկհ. Անի Չալեան Ուիքիփէտիայի բաժակ շահած էր, որուն գրած յօդուածով Հայերէն Ուիքիփէտիան ընդհանուր լեզուներու ցուցակին մէջ 38-րդ հորիզոնականէն բարձրացած էր 37-րդին, անցնելով սլովակերէն Ուիքիփէտիային: Այս առթիւ «Միրաք»ականները ծաղկեփունջով մը եւ երգեցողութեամբ շնորհաւորեցին ընկհ. Անիին, որ իր կարգին շնորհակալութիւն յայտնեց «Միրաք»ին եւ քաջալերեց, որպէսզի իրենք ալ մաս կազմեն այս աշխատանքին:
Այնուհետեւ, երիտասարդական խումբի անդամներէն Մարինա Յարութիւնեան եւ Վահան Անանեան անցան օրուան յայտագիրին: Ծրագիրը վարելու մէջ անոնց օգնեցին Զաւէն Աբգարեանն ու Խաչատուր Ալեքսանեանը:
Անդամները բաժնուեցան չորս խումբի՝ Արցախ, Հայք, Թէքէեան, Յաղթողներ: Ծրագիրը ընդհանուր զարգացման, տրամաբանական հարց-պատասխանի եւ տարբեր վարժութիւններէ բաղկացած մրցում մըն էր, որուն չորս խումբերն ալ աշխոյժ եւ խանդավառ մասնակցութիւն բերին: Առաջին տեղը գրաւեց Թէքէեան խմբակը, իսկ երկրորդ տեղը՝ Հայքը:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

