«Միրաք»-ի Նկարչական Կիրակին Անցաւ Բնութեան Գիրկը

Երէկ՝ Կիրակի, 28 Օգոստոս 2016-ին, Երեւանի մէջ կայացաւ ՌԱԿ-ի «Միրաք» պատանեկան-ուսանողական շարժման հերթական կիրակնօրեայ հաւաքը: Այս անգամ «Միրաք»-ի անդամները առիթը ունեցան իրենց նկարչական ձիրքերը բացայայտելու: «Միրաք»-ի աւագ անդամներէն Իրինա Ասատրեանը, որ շրջանաւարտ է Երեւանի Փանոս Թերլեմէզեանի անուան գեղարուեստի պետական ուսումնարանէն, որոշ մասնագիտական գիտելիքներ փոխանցելէ եւ ցուցմունքներ տալէ ետք, «Միրաք»-ի անդամները տարածուեցան մարզահամերգային համալիրի հարեւանութեամբ գտնուող պարտէզի տարբեր մասերը եւ «էդիւտ»ներ նկարեցին բնութեան գիրկը:
«Միրաք»-ի փոքր տարիքի անդամները իրենց նկարչական ունակութիւնները կիրարկեցին՝ գետնի վրայ գունաւոր կաւիճներով տարբեր թեմատիկ պատկերներ գծելով, իւրաքանչիւր խումբ ընտրելով իր նախընտրած թեման: Երեք խումբերու ընտրած թեմաներն ալ յագեցած էին ազգային-հայրենասիրական ոգիով:
Շատ հետաքրքրական էր պատանի-ուսանողներու աչքով դիտել բնութեան տարբեր ակնարկները, եւ տեսնել անոնցմէ ոմանց նոյնիսկ արհեստավարժի մը միայն յատուկ նկարելները: «Միրաք»-ի վարչութիւնը իր անդամներուն խոստացաւ յետագային, դարձեալ «Միրաք»-ի անդամներուն կողմէ նկարուած, ուրիշ այլ թեմաներ շօշափող նկարներ աւելցնելով այս նկարներուն, քաջալերական ցուցահանդէս մը կազմակերպել:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

