«ԶԱՐԹՕՆՔ»ի Լոյս Ընծայման Տարեդարձի Ընդունելութիւն

«Զարթօնք» բոլորեց իր 78 Ամեակը: Իր բարեկամներուն ու ընթերցողներուն հետ միասնաբար տօնելու համար տարեդարձը, «Զարթօնք»ի ընտանիքին կազմակերպութեամբ երէկ՝ Չորեքշաբթի 30 Սեպտեմբեր 2015ի երեկոյեան ժամը 7:30ին, Պէյրութի Թէքէեան Կեդրոնի 7րդ յարկին վրայ նշուեցաւ սոյն առիթը:
Ներկայ էին ՆՍՕՏՏ Արամ Ա․ Վեհափառի ներկայացուցիչ Հոգեշնորհ Տէր Յուսիկ Ծ. Վարդապետ Մարտիրոսեանը, Լիբանանի մօտ ՀՀ դեսպան Պրն. Աշոտ Քոչարեանը, ՀՀ Հիւպատոս Պրն. Աշոտ Վարդանեանը, Լիբանանի Պետական Երեսփոխան Պրն. Ժան Օղասապեանը, Լիբանանի Պետական Երեսփոխան եւ ՀՅԴի ԿԿի ներկայացուցիչ Պրն. Յակոբ Բագրատունին, ԹՄՄ Հիմնադիրներու Մարմնի ատենապետ ընկեր Յակոբ Գասարճեանը, ՌԱԿ Լիբանանի Շրջանային Վարչութեան ատենապետ ընկեր Միքայէլ Վայէճեանը, ՀԵԸ Կեդրոնական Վարչութեան ատենապետ Պրն. Վիգէն Չէրչեանը, Պետական նախկին երեսփոխան Տոքթ. Նուրիճան Տէմիրճեանը, ԹՄՄ Հիմնադիրներու Մարմնի նախկին ատենապետ ընկեր Կարապետ Պապահէքեանը, պաշտօնակից մամլոյ ներկայացուցիչներ, կուսակցական եւ միութենական պատասխանատու ընկերներ ու անդամներ, ինչպէս նաեւ «Զարթօնք»ի բարեկամներ:
Լիբանանի, Հայաստանի եւ ՌԱԿի քայլերգներու ունկնդրութենէ ետք, խօսք առաւ ընկեր Յակոբ Գասարճեանը (խօսքը տեսնել առանձին), որմէ ետք խօսք առաւ «Զարթօնք» օրաթերթի Գլխաւոր Խմբագիր ընկեր Սեւակ Յակոբեանը (խօսքը տեսնել առանձին):
Սոյն խօսքերէն ետք տեղի ունեցաւ տարեդարձի կարկանդակի հատումը, ապա կատարուեցաւ կոկիկ հիւրասիրութիւն մը: Այս նշումով «Զարթօնք»ի ընտանիքը վերահաստատեց իր ազգանուէր երթը շարունակելու վճռակամութիւնը։
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

