«Սփիւռքահայ Տեղեկատուութեան Դաշտը Անցումային Հանգրուանին Տպագիրէն Թուայնացում՚»

Հովանաւորութեամբ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան եւ Կազմակերպութեամբ ՙՌԱԿ ՄԱՄՈՒԼ՚ի երէկ` 17 Յունիս 2015ին Թէքէեան Կեդրոնի ՙԳերսամ Ահարոնեան՚ հանդիսասրահէն ներս տեղի ունեցաւ Կլոր Սեղանի շուրջ հանդիպում մը՝ ՙՍփիւռքահայ Տեղեկատուութեան Դաշտը Անցումային Հանգրուանին Տպագիրէն Թուայնացում՚ խորագրով:
Կլոր սեղանի դասախօս մասնակիցներն էին Դոկտ. Արա Սանճեան` Միչիկըն Համալսարանի Հայագիտութեան Ամպիոնի Վարիչ, Դոկտ. Անդրանիկ Տագէսեան` Հայկազեան Համալսարանի Հայագիտական Սփիւռքի Ուսումնասիրութեան Կեդրոնի Տնօրէն, Դոկտ. Հրայր Ճէպէճեան` Արաբական Ծոցի Աստուածաշնչական Ընկերութեան Ընդհանուր Քարտուղար, Տիկ. Անիթա Լիպեար, Լիբանանի Հ.Բ.Ը.Մ.ի Վարիչ Տնօրէնուհի, Պրն. Շահան Գանտահարեան` ՙԱզդակ՚ օրաթերթի Տնօրէն եւ Գլխաւոր Խմբագիր ու Պրն. Շիրազ Ճէրէճեան` Մուսթաքպալ հեռատեսիլի եւ ՙՌատիօ Սեւան՚ի լրագրող եւ հաղորդավար ինչպէս նաեւ Պէյրութի ՙԱրարատ՚ օրաթերթի քաղաքական էջի խմբագիր: Կլոր սեղանը վարեց` ՙՌԱԿ Մամուլ՚ի եւ ՙԶարթօնք՚ Օրաթերթի գլխաւոր Խմբագիր` ընկ. Սեւակ Յակոբեան:
Լիբանանի, Հայաստանի եւ ՌԱԿ-ի քայլերգներու ունկնդրութենէն ետք, ընկ. Սեւակ Յակոբեան բարի գալուստի խօսքով հանդէս եկաւ շնորհակալութիւն յայտնելով եկեղեցական, դիւանագիտական, կուսակցական, միութենական կազմակերպութիւններու բոլոր ներկայացուցիչներուն, դասախօս-մասնակիցներուն եւ հանդիսականներուն:
Նախքան դասախօսներու ելոյթ ունենալը Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարար Տիկ. Հրանոյշ Յակոբեան տեսաերիզի ճամբով իր գնահատական ու զօրակցական ողջոյնի խօսքը փոխանցեց ներկաներուն, կարեւորութեամբ շեշտելով տեղեկատուական տպագիր եւ թուայնացած տարբերակները: Ապա հերթաբար ելոյթ ունեցան դասախօսները, ամէն մէկը իր մասնագիտութեամբ եւ հայեցակէտով ներկայացնելով արդի արհեստագիտութեան դրական եւ ժխտական կէտերը:
Աւարտին առիթը տրուեցաւ ներկաներուն իրենց հարցումները ուղղելու բանախօսներուն:
Մանրամասնութիւնները յաջորդիւ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

