Ումիթ Քուրթ Լիբանանի Մէջ` Այցելութիւն Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին

Երէկ առաւօտեան ժամը 9:00-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս վեհարանի իր գրասենեակին մէջ ընդունեց ՌԱԿ Հայ Իրաւանց Խորհուրդի Լիբանանի Յանձնախումբին հիւր՝ ակադեմական Ումիթ Քուրթն ու իր տիկինը Տալման: Անոնց կ’ընկերանային ընկերներ Տոքթ.Վիգէն Ասիլեանը, Լեւոն Բարսեղեանը, Երուանդ Թագւորեանն ու Տիկին Ռիթա Ասիլեանը:
Մօտ մէկ ու կէս ժամ տեւած մտերմիկ այցելութեան ընթացքին եղաւ Հայոց Ցեղասպանութեան առնչուող շահեկան խօսակցութիւն:
Հանդիպման ընթացքին Արամ Ա. Վեհափառը գիրք մը մակագրեց հիւրին եւ ընդունեց յուշանուէր մը:
Նշենք, թէ Անթիլիասի Կաթողիկոսարանին մէջ հիւրերը առիթ ունեցան այցելելու թանգարանն ու մատենադարանը, ուր զրուցեցին Գերշ. Տիրայր Արք. Փանոսեանին հետ:
****
Նոյն ծիրէն ներս Ումիթ Քուրթ այցելելով «Ռատիօ Սեւան» շահեկան հարցազրոյց մը արձանագրեց հոն, որ պիտի սփռուի այսօր Ուրբաթ 23 Յունուար 2015-ին:
ՌԱԿ Հայ Իրաւանց Խորհուրդի Լիբանանի Յանձնախումբի անունով ընկ. Տոքթ. Վիգէն Ասիլեան «Ռատիօ Սեւան»-էն այսօր տեղեկութիւններ պիտի փոխանցէ ունկնդիրներուն այսօր երեկոյեան Վահան Թէքէեան Վարժարանին մէջ տեղի ունենալիք հրապարակային ձեռնարկին մասին, ուր պիտի դասախօսէ Պրն. Քուրթ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

