Այցելութիւն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ. Վեհափառին

Անցնող շաբաթ իրենց Հայաստան կեցութեան ընթացքին, Թէքէեան Մշակութային Միութեան Հիմնադիրներու Մարմնի ատենապետ, Լիբանանի Պետական նախկին երեսփոխան՝ ընկեր Յակոբ Գասարճեան եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային Վարչութեան ատենապետ ընկեր Միքայէլ Վայէճեան այցելութիւն մը տուին Էջմիածին հանդիպելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ. Վեհափառին:
Շուրջ ժամ մը տեւած մտերմիկ հանդիպման ընթացքին կողմերu արծարծերցին Հայ Ժողովուրդը յուզող ազգային եւ եկեղեցական հարցեր: Խօսակցութիւններու կեդրոնական նիւթերէն մէկը հանդիսացաւ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման վերաբերող մանրամասնութիւնները:
Հանդիպման ընթացքին ընկեր Գասարճեան շեշտեց թէ, ԹՄՄ-ի եւ ՌԱԿ-ի յարաբերութեան եւ պատկանելիութեան կապը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ անոր գահակալին հետ սկզբունքային է, պատմական ու անքակտելի եւ ոչ մէկ բան կրնայ փոխել զայն, իսկ անոր դէմ կատարուող ոեւէ ցեխարձակում կը վերաբերի զայն արձակող անձերուն եւ ոչ ամբողջ կազամակերպութեան:
Աւարտին՝ Գարեգին Բ. Վեհափառը յաջողութիւն մաղթեց ԹՄՄ Հիմնադիրներու Մարմնին ու ՌԱԿ Լիբանանի Շրջանային վարչութեան, Լիբանանի մէջ անոնց տարած անզուգական աշխատանքներուն համար ինչ կը վերաբերի Հայ Ժողովուրդի գոյատեւման:
Նշենք թէ, Հայաստան իր կեցութեան ընթացքին ընկեր Գասարճեան հանդիպումներ ունեցաւ նաեւ ՀՀ Վարչապետ՝Յովիկ Աբրահամեանի հետ շնորհաւորելու համար իր ստանցնած պաշտօնը, ինչպէս նաեւ ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան Նախարար՝ Արմէն Աշոտեանին եւ ՀՀ Սփիւռքի Նախարար՝ Հրանոյշ Յակոբեանին հետ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

