ՌԱԿ ԱՄԻՆ ԺԷՄԱՅԷԼԻ ՊԱՔՈՒ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՆԿԱՏԷ ՎԻՐԱՒՈՐԱԿԱՆ

*ԼԻԲԱՆԱՆ*
Լիբանանի Նախկին նախագահ եւ Փաղանգաւոր Կուսակցութեան պետ Ամին Ժէմայէլ վերջերս այցելելով Պաքու ընդունուած է Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմէ:
Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային Վարչութիւնը Լիբանանահայութեան անունով կ՛ուզէ յուշել յարգելի նախկին նախագահին, որ նման այցելութիւններ եւ ընդունելութիւններ՝ ինչ պիտակի տակ ալ եղած ըլլան անոնք, անհանդուրժելի են Հայ ժողովուրդին համար եւ վիրաւորական:
Մեզի համար անհասկնալի է լրատուական աղբիւրներէ լսել թէ, վերոյիշեալ կողմերը քննարկած են շրջանային երկիրներու դեմոկրատական գործնթացը՝ մինչ նախագահ Ժէմայէլ քաջ գիտէ թէ, Ատրպէյճան տակաւին չէ կրցած մարսել տարածքաշրջանի բնակիչ ժողովուրդի մը ինքնորոշման ազատութեան եւ անկախ ապրելու դեմոկրատական տարրական իրաւունքը:
Այս առիթով, Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային Վարչութիւնը կ՛ուզէ յիշեցնել նախկին նախագահ Ժէմայէլին եւ բոլոր այն լիբանանցի պատասխանատուներուն, որոնք նման այցելութիւններ կ՛ուզեն կատարել, նկատի ունենան լիբանանահայ համայնքին զգացումները, գիտակցելով թէ՝ Հայ ժողովուրդին հարցը միայն Թուրքիոյ հետ չէ, այլ նաեւ Ատրպէյճանի, որ ոտնակոխելով ժողովրդավարական ամէն հասկացողութիւն, պատերազմական լարուած վիճակի մէջ կը գտնուի այսօր Հայաստանի Հանրապետութեան հետ սպառնալով համայն Հայ ժողովուրդին եւ տարածքաշրջանի երկիրներուն դեմոկրատական գործընթացին:
ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ
ՌԱԿ ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

