ՌԱԿ Կ’ԱՅՑԵԼԷ ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ԵՒ ԳԵՐԵՐՋԱՆԻԿ

ՌԱԿ Կ’ԱՅՑԵԼԷ ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ԵՒ ԳԵՐԵՐՋԱՆԻԿ
Տ. ՆԵՐՍԷՍ-ՊԵՏՐՈՍ 19-ՐԴ ՀՈԳԵՒՈՐ ՏԻՐՈՋ
Երէկ առաւօտեան ժամը 11:00-ին Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային Վարչութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը այցելեց Հայ Կաթողիկէ պատրիարքարան, ուր ընդունուեցաւ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Տ. Ներսէս 19-րդ հոգեւոր տիրոջ կողմէ: ՌԱԿ-ի պատուիրակութեան մաս կազմեցին ընկերներ՝ Միքայէլ Վայէճեան (ատենապետ), Սեւակ Յակոբեան (ատենադպիր), եւ Տոքթ. Ժոզէֆ Կրպոյեան:
Մօտ մէկ ժամ տեւած մտերմիկ հանդիպման ընթացքին հոգեւոր տէրը տպաւորութիւնները փոխանցեց Հայաստան իր այցելութեան մասին, ուր ան շաբաթ մը առաջ կը գտնուէր մասնակցելու կարգ մը պաշտօնական ժողովներու եւ հանդիպումներու: Այս առիթով կողմերը անդրադարձան Հայ ժողովուրդը ընդհանրապէս եւ ի մասնաւորի Լիբանանահայութիւնը յուզող հարցերու մասին: Հոգեւոր տէրը ինչպէս միշտ, խրատեց Հայ ժողովուրդի ընդհանրական շահերը վեր դասել ամէն տեսակի նեղ նկատառումներէն:
Արծարծուած նիւթերուն մէջ կարեւոր տեղ գրաւեցին Հայ երիտասարդութեան թէ Հայաստանէն եւ թէ Լիբանանէն արտագաղթի վտանգաւոր երեւոյթը: Խօսակցութիւններու կարեւոր նիւթ դարձան նաեւ ընդհանրապէս Սուրիահայութեան եւ մանաւանդ Քեսապահայութեան եւ վերջին քանի մը օրերուն Հալէպահայութեան դիմագրաւած տագնապալի վիճակը եւ շեշտը դրուեցաւ անոնց դժուարութիւններուն հասնելու կարելիութիւններու որոնումի կարեւորութեանը վրայ:
ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ
ՌԱԿ ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

