• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված առաջին հեղինակային գիրքը Թեհրանում

06.08.2014   13:21

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով եւ ի հիշատակ ԱրմինԹեոֆիլՎեգների, վերջերս Թեհրանում լույս տեսավ Շարիս Մելքոմ-Աբգարի (Աբգարյան) գրչին պատկանող «ԱՄԻ» գիրքը: Այն Աստվածաշնչյան պատմությունների վրա հիմնաված պոեմ է, ուր հեղինակը փորձում է պատասխանել իր եւ հայ ժողովրդի կարեւորագոյն հարցերից մեկին՝ Ինչո՞ւ Ցեղասպանություն…:

«Չեմ ուզում Հայրիմ

Այդ փրկութիւնը.

Յայտնւի՛ր այսօր

Եւ պատասխանի՛ր

Հարցերիս բազում,

Որ չխենթանամ

Նախքան զղջումը,

Իմանամ ինչո՞ւ,

Ինչո՞ւ եղաւ Տէր,

Ձեռքդ յանձնելով

Իմ գրիչն այս…»:

Բանաստեղծուհին այստեղ, փաստորեն, երկխոսության մեջ է մտնում Աստծո հետ եւ Տիրոջ առջեւ ներկայացնում «Մարդու հարցը», ապա նոր գլխի տակ բերում «Աստծո պատասխանը»:

Գիրքը բաղկացած է հինգ բաժիններից՝ «Երկու խոսք» (7-10), «Նախաբան» (11-28), «Մարդու հարցը» (29-215), «Աստծու պատասխանը» (216-283) եւ «Վերջաբան» (284-288): Նախաբանում ամփոփ ներկայացվում է Հայոց Ցեղասպանության վկաներից ու այդ փաստը իր նկարած լուսանկարներով հավերժացնող, գերմանական բանակի բժիշկ՝ Արմին Թեոֆիլ Վեգները, բերված է նաեւ նրա հայտնի նամակը հղված ԱՄՆ նախագահ՝ Վուդրո Վիլսոնին: Գրքում տեղ-տեղ մեջբերումներ կան Սուրբ Գրքից:

Գիրքը խմբագրել է Մովսես Քեշիշյանը, գեղարվեստական ձեւավորումը՝ Ռուբինա Աբրահամյանի գործն է: Այն բաղկացած է 288 էջերից եւ հրատարակվել է 500 տպաքանակով:

 Հեղինակի մասին

Շարիս Մելքոմ-Աբգար

Շարիս Մելքոմ-Աբգար

Շարիս Մելքոմ-Աբգարը ծնվել է 1984 թվին Թեհրանում: Տարրկան և միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրի «Ալիշան», «Քուշեշ Դավթյան», «Արաքս» եւ «Մարի Մանուկյան» դպրոցներում:Ավարտել է Իրանի Իսլամական Ազատ Համալսարանի Հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետը:

Ուսման շրջանում համագործակցել է տարբեր թարգմանչական կենտրոնների հետ, որպես թարգմանիչ եւ խմբագիր: Արդեն տասը տարի է ինչ պաշտոնավարում է հայոց դպրոցներում՝ որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի:

Գրելը սկսել է վաղ հասակից: Նրա բանաստեղծությունները տպագրւել են «Ալիք», «Հանդէս» եւ «Պայման» թերթերում:

Առաջին գիրքը՝ «Հորիզոնից այն կողմ լռութիւն է լոկ…», լոյս է տեսել 2010 թվին, Թեհրանում, «Նաիրի» հրատարակչության միջոցով: Շարիսի ստեղծագործությունները հիմնականում կարելի է դասել հոգեւոր գրականության շարքում:

«Արաքս» շաբաթաթերթ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր