• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԱՐՇԱՒԱԽՈՒՄԲԸ ԿԸ ԾՐԱԳՐԷ ԲԱՆԱԼ ՎԱՂ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԵԿԵՂԵՑԻՆ

01.07.2014   04:43

Արցախի հնագիտական արշաւախումբը Տիգրանակերտի մէջ կը ծրագրէ բանալ կեդրոնական թաղամասի վաղ քրիստոնէական հրապարակի երկրորդ եկեղեցին, որ յայտնաբերուած է անցեալ տարուան պեղումներու ժամանակ է: Այս մասին կը յայտնէ Armenpress-ը։

Արշաւախումբը սկսած է այս տարուան իր պեղումները եւ ունի շարք մը ծրագրեր, զորս պիտի իրականացնի մինչեւ Օգոստոսի վերջ: Այս մասին Armenpress-ի հետ զրոյցին տեղեկացուցած է արշաւախումբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանութեան ամպիոնի վարիչ Համլէթ Պետրոսեան: «Հիմա Տիգրանակերտում ենք: Պեղումներն սկսուել են Յունիսի 25-ին, այժմ զբաղուած ենք յուշարձանի տարածքը մաքրելով»:

«Պեղումների ծաւալը նախորդ տարիներին բաւականին մեծ է եղել, մօտ մէկ հեկտարից աւելի տարածութիւն է կազմում, եւ մենք ամէն տարի նախորդ բոլոր տարիների հետքերը մաքրում ենք, քանի որ անձրեւներ են գալիս, քարեր են ընկնում, հողածածկոյթ է առաջանում»,- ըսած է Համլէթ Պետրոսեան` յայտնելով, որ մաքրման աշխատանքներէն անմիջապէս ետք կը վերսկսին պեղումները:

«Այս տարուայ ծրագրում ունենք նաեւ ընդարձակել ամբողջ հարաւային բակը, եթէ հնարաւոր լինի: Շարունակելու ենք պեղումները ամրացուած թաղամասի հիւսիսային պարսպապատի վրայ, որտեղ արդէն 220 մեթր պարիսպը բացուած է, ամէն տարի մօտ 20-30 մետր աւելացնում ենք: Պարիսպը մօտեցել է ընդհուպ արքայական աղբիւրներին, յոյս ունենք, որ այս երկու սեզոններին հանդիպենք հիմնական կամ գլխաւոր մուտքին ամրացուած թաղամասին: Քանի որ մեր կողմից վաւերացուած անտիկ թաղամասերը հինգն են, մենք միայն մէկում ենք պեղում իրականացնում, այս տարի ուզում ենք նաեւ սկսել երկրորդի փորձնական պեղումները»,-յայտնած է Համլէթ Պետրոսեան:

Անոնք յայտնած են, որ Տիգրանակերտի մերձակայքին մարդիկ որոշ հետքեր նկատած են, երբ արշաւախումբի անդամները գացած են ու ուսումնասիրած վայրը, պարզուած է, որ կայ այդ տարածքի մէջ կարասային թաղում, որ շատ կը հանդիպի այդ կողմերու մէջ: «Դա վերաբերում է մ. թ. ա. առաջին-մ.թ. երկրորդ դարերին, պէտք է տարածքը պեղենք, մաքրենք, նիւթերը տեղափոխենք»,-ըսած է Պետրոսեան` աւելցնելով, որ Տիգրանակերտը այս տարի շատ աւելի բարեկարգ է, նոր շրջապարիսպ դրած են, շրջակայքի մէջ նոր բացատրագրեր դրուած են: «Այդ տեսակէտից ամէն ինչ լաւ է, մի քիչ ծանր է յուշարձանների պահպանութեան վիճակը, որը մեզ համար ամենակարեւորն է, քանի որ միշտ չէ, որ յաջողւում է տարածքը լաւ հսկել: Տեղացի բնակչութիւնը մտածում է` որտեղ շինութիւն չկայ, կարելի է անասուն արածացնել, որը վնասում է: Վաղ քրիստոնեկան բազիլիկ եկեղեցին ամրակայման կարիք ունի արդէն, պայմանաւորաւել ենք, որ այս տարի մասնագէտներ կը գան ու կը գտնահատեն տեխնիկական վիճակը եւ ամրակայման ծրագրեր կը մշակեն»,-յայտնած է մշակութաբանը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր