• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Արսէն Յովհաննիսեան

28.12.2019   10:17

Արսէն Աբրահամի Յովհաննիսեան (1908, դեկտեմբերի 28 – 1945, ապրիլի 15), բանաստեղծ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միութեան անդամ 1940էն ի վեր:։

Ծնած է Քանաքեռ աւանի (այժմ՝ Երեւանի շրջագիծին մէջ)։ 1925-1927  եղած է շրջանային պիոներ-հրահանգիչ։ 1927ին մեկնած է Տոնի Ռոսդով եւ ընդունուած է տեղուոյն մանկավարժական ուսումնարանը: Աւարտելէն ետք ուսուցչութիւն ըրած է  Հիւսիսային Կովկասի հայաբնակ վայրերուն մէջ։ 1938-1941 աշխատած է Գրասնոտարի մէջ, նախ որպէս դպրոցի տնօրէն, ապա՝ շրջսովետի գործկոմի նախագահ։ 1941-1945 մասնակցած է Հայրենական մեծ պատերազմին, զոհուած է 1945 թվականի ապրիլի 15-ին Ֆրանկֆուրտի մօտ։

Պարգեւատրուած է Հայրենական պատերազմի առաջին եւ երկրորդ աստիճանի, Կարմիր դրօշի շքանշանով։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր