• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Պտոյտներ Հայաստանի Մշակոյթի Գանձարաններուն Մէջ – ԺԱ. – Գոյնի Վարպետը – Մարտիրոս Սարեանի Տուն-Թանգարան

03.10.2017   21:29

*ՏԱԹԵՒ ԴԱՒԹԵԱՆ*
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

«Ես համոզուած եմ, որ առանց հողի արուեստագէտ չէ եղած: Հողի սիրտը կը գտնուի մարդու սրտի մէջ: Ամէն ինչ սրտէն կը բխի, ամէն ինչ սրտով  կը սկսի: Իմ խորհուրդ խորինը եղած է իմ սէրը դէպի մայր հողն ու ժողովուրդը: Այդ սէրը ես արտայայտել եմ արուեստով, որը իմ հոգին է: Ուրիշ հաւատ ու սէր ես չեմ ունեցած:
Սիրեր եմ, անկեղծ սիրեր եմ, ինքզինքս տեսեր եմ  նկարներուս մէջ: Տանս դուռը միշտ բաց եղած է ու միշտ բաց կ՛ըլլայ, ես ալ միշտ բաց եղած եմ նկարներուս պէս»

                                                                                                       Մ. Սարյան

Մարտիրոս Սարեան 20-րդ դարու հայ մեծ նկարիչներէն է` գոյնի երևելի վարպետ: <<Գոյնը-իրական հրաշք է.-կ՛ըսէ նկարիչը: – Արևու լոյսի զուգակցութեամբ կը ստեղծէ ձևի ներքին բովանդակութիւնը , արտահայտելով տիեզերական էութիւնը>>:

Վառ յագեցած գոյներով ստեղծուած Սարեանի կտավները կը զարգացնեն գեղագիտական նոր ընկալում, հնարաւորութիւն տալով հասկնալ, որ արուեստը միայն իրականութեան նմանակումը չէ` այն կը պահանջէ երևակայութեան և վերացական ազատութիւն:  Հայ գեղանկարչութեան հիմնադիր Սարեանը իր ստեղծագործութիւններուն մեջ կը հաստատէ յաւերժական, համամարդկային արժէքներ, ստեղծելով `բարձրարուեստ գործեր: Ասոնց մէջ  կան անոր ժառանգութեան համաշխարհային նշանակութիւնը:

Այսօր Սարեանի արուեստին և գործունէութեանը կրնանք ծանաօթանալ անոր տուն-թանգարանի միջոցով: <<Շատ ուրախ եմ, որ Երևանը կը կառուցուի և կը վարծվում է մայրաքաղաքի: Ես նոյնպես կ՛երազեմ կառուցել տնակ մը ու արուեստանոց, նոյնիսկ առանձին փոքրիկ պատկերասրահ իմ գործերու համար>> : Իր ապագայ տան մասին այսպէս գրեր է Մարտիրոս Սարեանը դեռևս 1927 թուականին` արուեստաբան Ռուբէն Դրամբեանին ուղղուած իր նամակներէն մեկուն մէջ: Այդ տարիներուն ան կը  թուար անիրագործելի երազանք: Սակայն Սարեանը  այն բացառիկ ռոմանթիկներէ էր, որոնք ի վիճակի էին կեանքի կոչել մէկը միւսէն երևելի խիզախ ծրագրեր:

Տուն-թանգարանը առանձնայատուկ է այն բանով, որ այստեղ հանգրուաներ են նկարիչի այն աշխատանքները, որոնք վերջին տարիներուն կը գտնուէին իր տանը, իր արուեստանոցի մէջ: Այսօր Մ. Սարեանի տուն-թանգարանի հիմնական նպատակն է Վարպետի արուեստի ցուցադրումը, մեկնաբանումը ու հանրահռչակումը: Թանգարանի ներկայիս տնօրէնը հայ բանասէր, արուեստաբան, բանասիրական գիտութիւններու թեկնածու Ռուզան Ղազարոսի (Լազարի) Սարեանն է, ով նաև Մարտիրոս Սարեանի թոռնուհին է` կոմբոզիդոր, մանկավարժ Ղազարոս Սարեանի զաւակը: Թանգարանը կը տնօրինէ  2004 թուականէն:  <<Զարթօնքի>> պտոյտները մեզի տարին տիկին Ռուզանի աշխատասենեակ, ով շատ յուզուած էր իր տաղանդաւոր պապի մասին խօսելէն:

«Զ.» -Տիկին Ռուզան մեր ընթերցողներուն կը պատմէք ստեղծման ինչ պատմութիւն ունի հայ տաղանդաւոր նկարիչի տուն-թանգարանը:

«Ռ. Ս. » – Մարտիրոս Սարեանի տուն-թանգարանը այս տարի տօնելու է իր 50 ամեակը: 50 փառաւոր տարիներ, պատմութիւն, որ մենք հիմա կը փորձենք գրել  և հրատարակել առանձին ալպոմով: Դեռևս 1962 թուականին սովետական Հայսատանի կառավարութիւնը որոշում ընդունեց ստեղծել Սարեանի տուն-թանգարանը: Այդ ժամանակ Սարեանը դեռ ողջ էր` 82 տարեկան էր: Այդպիսի նախադէպ, որ արուեստագետի կենդանութեան օրերուն ստեղծուի տուն-թանգարան պատմութեան մէջ դեռ չէր եղած, և քանի որ փորձը չկար, բայց կար շատ կարևոր խնդիր, որովհետև աշխարհի ամենայայտնի մարդիկ, որ կու գան Հայաստան պէտք է անպայման այցելէին Սարեանին `կու գային փաստօրէն անոր բնակելի տունը և անոր արուեստանոցը, որ սարսափելի կը խանգարէր և արդէն կեաքնի օրերուն  այս տունը դարձած էր թանգարան: Սարեանը և անոր ընտանիքը փաստօրէն դարձած էին կենդանի նմուշներ:  Բացի այդ Սարեանի ցանկութիւնը` ունենալ Երևանի մէջ տուն արուստանոցով, նոյնիսկ նաև պատկերասրահ ձևակերպուած էր իր կողմէ` դեռևս  1927 թուականին  արուեստաբան Ռուբէն Դրամբեանին ուղղուած իր նամակներէն մէկուն մէջ:

Երբ կայ գազափարը կայ նաև ցանկութիւնը և անպայման այդ գաղափարը կեանքի կը կոչուի: Սարեանը իր թանգարանին նուիրաբերեց 50 ստեղծագործութիւն, 30 գեղանկար և 20 գրաֆիկական աշխատանքներ ` Այսինքն նոյնիսկ ինքը հիմադրեց իր թանգարանը, որովհետև թանգարանը կը սկսի ֆոնտերու ստեղծմամբ: Ապագային թանգարանի ֆոնտերը ընդլայնուեր են գնումներու  և նուիրատուություններու շնորհիւ:  Վերջերս տեղի ունեցաւ թանգարանի վերակառուցումը  և բացուեցաւ յուշային մասը: Այժմ գեղարուեստական ֆոնտի կը կազմեն նաև Մարտիրոս Սարեանին կամ անոր տունը պատկերող այլ նկարիչներու և քանդակագործներու աշխատանքները:

«Զ.» – Քանի ցուցասրահ ունի թանգարանը և  ինչպէս կ՛իրականացուի ցուցադրութիւնը:

«Ռ. Ս. » – Թանգարանը ունի եօթ ցուցասրահ, որտեղ կը ցուցադրուին  նաև Սարեանի բնակուած տան հատուածը: Շէնքը բաղկացած է երկյարկանի առանձնատունէ, ուր նկարիչը ապրեր և ստեղծագործեր է 1932-1972թթ., և եռայարկ պատկերասրահէ, որ կառուցուեր է այդ տանը քով 1967 թուականին : Ամբողջ  առաջին յարկը Սարեանի տան յուշային հատուածն է : Յուշային ֆոնտը կը մշակուի 2008 թուականէն:   Այն կ՛ընդգրկէ նկարչի տան կահոյքի առարկաները, իրեն նուիրած հնագիտական իրերը, ինչպէս նաև լուսանկարներ, Վարպետի ձեռագրերը, նամակները, իրեն պատկերող գեղանկարչական գործերն ու քանդակները: Մեզ յաջողուեր է վերկանգնել այն մթնոլորտը որտեղ Սարեանին այցելած են Իսահակեանը, Թումանեանը, Չարենցը և այլ մեծեր: Ցուցադրութիւնը կ՛իրականցուիէ չորս լեզուներով `հայերէն, ռուսերէն, անգլերէն և ֆրանսերէն լեզուներով: Ունինք նաև բջջային  հեռախօսի յավելուած, որու մէջ ներառուած են մեր հաւաքածոյի ամենանշանաւոր ստեղծագործութիւնները և անոնց մասին տեղեկութիւնը հասանելի է տասը լեզուներով: Ցուցադրութիւնը շատ կը յուզէ այցելուները, այդ բանի մասին կը վկայէ  բազմաթիւ գովեստի խօսքերը` գրուած  մեր այցելուներու գիրքի մէջ, և ես կը զգամ, որ ճիշտ կերպով կազմակերպուած է  յուշային մասը և ցուցասրահները:

«Զ.» -Ինչ համագործակցութիւն ունիք սփիւռքի հետ: Որոնք են թանգարանի բարեկամները:

«Ռ. Ս. » – Այս տարուայ ապրիլ ամիսը հրաւէր ունէինք Լոս Անճլոսէն, ուր կարդացի  Սարեանի արուեստին նուիրուած դասախօսութիւն: Ելոյթներ ունեցած եմ բազմաթիւ հայկական գաղթօճախներու մէջ, ներկայացուցած եմ Սարեանի ստեղծագործութիւնները, իր անցած ուղղին  Ամստերդամի , Փարիզի,  Մարսելի,  Լոս Անճլոսի, Պոստոնի մէջ: Այնպէս որ սփյիւռքի կողմէ հետաքրքրութիւնը միշտ եղած է:

Դժբախտաբար Արևելքի դեռ չեմ հասցուցած ըլլալ: Տարիներ շարունակ Հալէպի մէջ եղած է և գործած՝  Մարտիրոս Սարեանի անուան ակադեմիա`դեռևս իր կեաքնի օրերուն  և կապերը շատ սերտ էին, իսկ Պէյրութի հետ միայն երեևի մէկ յիշողութիւն ունիմ, երբ այնտեղէն եկած էին խումբ մը  հայ ուսոցչուհիներ, օրիորդներ ովքեր կը դասաւանդէին դպրոցէն ներս : Շատ յուզիչ էր այդ հանդիպումը: Այդ ժամանակ մեր մօտ իր ամսուսնու հետ եկաւ կին մը և նուիրեց իր լուսանկարը Սարեանի հետ: Այդ կնոջ դէմքը ինծի ծանօթ թուաց և ես ըսի, որ ան նկարահանուեր է Սարեանի մասին պատմող վավերագրական ֆիլմի մէջ: Կինը շատ զարմացաւ ֆիլմը դիտեցինք և իսկապէս այդ քատրերի մէջ ինքն  էր Սարեանի հետ` Դիլիջանի կոմպոզիդոր ստեղծագարծական տանը, երբ լիբանանահայ մեր հայրենակիցները եկած էին այցելութեան: Կինը շաը յուզիչ պահեր ապրեցաւ  ֆիլմը դիտելէն: Նմանատիպ կապերը մեծապէս կը պահպանէր և կը զարգացնէր թանգարանի նախկին տնօրէնը Շահէն Խաչատրեանը: Ֆիլմը այսօր կը ցուցադրուի  թանգարանի մէջ այցելուներու համար:

«Զ.» -Ինչ միջոցառումներ և ցուցահանդէսներ կ՛իրականցուին թանգարանի մէջ: Կը մասնակցիք թանգարանային գիշեր ծրագրին:

«Ռ. Ս.» – Կ՛իրակնացնենք Բազմաբնոյթ և բազմաբիպիսի ցուցահանդէսներ: Ամէն տարի կ՛ունենանք թեմատիկ մէկ երկու ցուցահանդէսներ : Այս 13 տարիներու ընթացքին եղած է և  կնոջ կերպարը Սարեանի արուեստի մէջ, և իր գրքային ձևաւորումներու, և Սարեանի վերջին տարիներուն ստեղծաց աշախատանքներու գծանկարներու և գեղանկար աշխատանքներու, և պատերազմին նուիրուած, որովհետև Սարեանի որդին մասնակից էր Հայրենական մեծ պատերազմին և այլ ցուցահանդէսներ:

Ամէն տարի կը մասնակցինք թանգարանային գիշեր ծրագրին և այս տարի ունեցած ենք ռեկորդային այցելութիւններւ քանակ մօտավորապէս 7000 այցելու: Մէկ օրուայ մէջ այդ բաւական պատասխանատուութիւն է թանգարանի համար, բայց մենք կը կարողանանք սիրով ընդունիլ մեր այցելուներուն:

«Զ.» -Դուք որպէս Մարտիրոս Սարեանի տնօրէն և թոռնուհի կ՛ըսէք ինչպիսի մարդ էր Սարեան, ինչն էր իր ստեղծագործութեան առանձնայատկութիւնը:

«Ռ. Ս.» – Սարեանը իմ հանդիպած մարդոցմէ ամենաբարի, հասկցող մարդոցմէ էր, իր հետ կարելի էր  ամէն ինչի մասին խօսիլ, կիսուիլ, իսկ ես այդ ժամանակ երեխայ էի հայրս հրաշալի հասկացող մարդ էր և դասիարակ, որովհետև ժառանգեր էր իր հօրմէ: Եթէ պատկերացնենք Սարեանի զբաղուածութիւնը, ան արուեստին նուիրավածութիււնը և այդ մարդը կը կարողանար  ժամանակ գտնել թոռնիկի հետ զբաղուելու, ժամանակ տրամադրելու համար: Ես այդ հիմա սկսած եմ գնահատել և երբեք չեմ յիշեր ցանակացած ժամանակ նոյնիսկ երբ ան ունէր հիւրեր, պատուիրակութիււններ,  եթէ ես մօտենայի իրեն ինչ որ հարցով ան երբեք չէր ըսեր` ես զաբղուած եմ: Ինքը այդ  այնպէս կ՛ընէր, որ մենք երբեք  չէինք զգար, որ աւելորդ ենք կամ այդ պահուն կը խանգարենք:

Այդպիսի մօտեցում երեխաներուն ինծի համար իսկապէս հրաշալի բան էր, որը ես նոր կը հասակնամ եւ կը  գնահատեմ  և մեծապէս երջանիկ եմ: Եւ ես ըլլալով թանգարանի տնօրէն դժուար է համատեղել աշխատանքը  այն մեծագոյն պարտականութեան հետ, որ ունիս եկող սերունդներու, քու երեխաներու հանդէպ:

«Զ.» -Տիկին Ռուզան շնորհակալ եմ ձեր ժամանակը մեզ տրամադրելու և զրոյցի համար: <<Իմ տան դուռը միշտ բաց եղած է ու միշտ բաց կ՛ըլլայ>> ,- այսպէս խոսեր է Սարեանը իր տան մասին: Իսկապէս այսօր ալ իր տան դռները բաց են բոլորի համար:

Յիշեցնենք որ Մարտիրոս Սարեանի տուն թանգարանը կը գտնուի Երևանի Սարեան փողոց 3 հասցէ:

Հեռ.` (374 10) 58 05 68   – Էլ.փոստ` info@sarian.am  – կայք էջ` www.sarian.am 

Share Button

Մեկնաբանել

Լրատուութեան գործընկեր