Համացանցի Վրայ. Ժամանակակից Գրականութիւն

Ժամանակակից գրականութիւն․․․ եփուկը որ պատրաստւում է մատուցել մատաղ սերունդին․․․
Կարդում եմ ու մտածում՝ ախր տառերը Մեսրոպեան են, բառերի շօշափելի տոկոսը՝ հայերէն, սակայն ոչ մի բան չեմ հասկանում, անգամ մի գաղափար չեմ կարողանում ընկալել․․․։
Գոյութիւն ունի ժամանակակից արուեստի մի ուղղութիւն, որտեղ սպիտակ կտաւի վրայ ամանով կամ թասով տարբեր գոյնի ներկեր են շաղ տալիս, եւ վերջում ինչ որ մի “հեղինակաւոր” անցորդ, գլխին փետուրով “շափկա” ծխամորճը բերանին, մի քանի րոպէ գունաւոր ” գուցէ գունաթաթախ կամ գունալուայ” կտաւին ուշադիր նայելով, հիացմունքով ” Օօօօօ” է բացականչում, եւ այդ խեղճ կտաւը դառնում է ժամանակակից արւեստի գլուխգործոց մի նկար ․․․:
Ասածս ի՞նչ է, գուցէ գոյութիւն ունի ժամանակակից գրականութեան մի տեսակ, որտեղ “բանաստեղծը” թղթի վրայ թասիկով շաղ է տալիս Մեսրոպեան տառեր, ու տարբեր ամաններով բառեր “ամաններից մէկը անպայման գռեհիկ բառերով՝ որպէսզի աւելի հրապուրիչ ու գայթակղիչ լինի ստեղծագործութիւնը” եւ այդ “չգիտեմ ինչի” անունը դնում են՝ “ժամանակակից գրականութիւն” ․․․։
Չգիտեմ, չեմ հասկանում, երեւի շա՜տ եմ յետամնաց դարձել կամ գուցէ ուղեղս է կարծրացել․․․
Տոքթ. ՃՈՐՃ ԲԱՐՍԵՂԵԱՆ
Leave a Reply
Լրահոս
-
29.09.2020
Մեր Յաղթանակը Այլընտրանք Չունի. Յայտարարութիւն
-
16.09.2020
Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան Հանդիպումը Մտաւորական Ընկերներու Հետ
-
11.08.2020
Եւրոպական Խորհուրդի Նախագահ՝ Չարլզ Միշըլի Այցը Հաուըրտ Գարակէօզեան
-
11.08.2020
Հայաստան Հաստատուած Լիբանանահայերուն Ուշադրութեան
-
11.08.2020
Կառավարութիւնը Հրաժարեցաւ. Կը Մնայ Որ Խորհրդարանը Եւս Հրաժարի
-
10.08.2020
Ես Գիտեմ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Վեհափառ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Մամուլի
-
10.08.2020
Սեւրի Դաշնագրին 100րդ Տարեդարձին Առթիւ
-
10.08.2020
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Սեւրի Դաշնագիր

