• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մի Երգի Պատմութիւն -52- Կէթ Լաքի – Տաֆթ Փանք (Get Lucky – Daft Punk)     

18.07.2020   14:34

Բանաստեղծ-երգահան Նայլլ Ռոճըրսը (Nile Rodgers) 90-ականներից էր ճանաչում Տաֆթ Փանք (Daft Punk ) խմբի երաժիշտներին եւ վաղուց երազում էր նրանց հետ համատեղ աշխատանքի մասին, սակայն այդպէս էլ առիթ չէր ընձեռւում։  Մի անգամ՝  Մատոննայի  երեկոյթի ժամանակ,   խմբի տղաների հետ է ծանօթանում նաեւ երգիչ Ֆարել Ուիլիամսը (Pharrell  Williams ) եւ նոյնպէս ցանկութիւն յայտնում համատեղ աշխատանքի։ Այսպէս սկսւում է նրանց համագործակցութիւնը։

            Երգի համահեղինակ են համարւում բոլոր 4 երաժիշներները՝ Ֆարել Ուիլիամսը , Նայլ Ռոճըրսը  եւ Տաֆթ Փանք խմբի երաժիշտներ Թոմաս Պանկալթերը (Thomas Bangalter) եւ Կէյ-Մանուէլ տը Հոմեմ-Քրիսթոն (Gay-Manuel de Homem-Christo)։ ։

            Ֆարել Ուիլիամսը ձայնագրման աշխատանքների մասին պատմում է․ «Ես ձայնագրեցի 4 կամ 5 նմուշ, իսկ տղաները ընտրում էին այն, որն ամենից շատն էին հաւանում։  Այսպէս կտոր առ կտոր․ ես երգում էի ամեն տողը բազմաթիւ անգամներ, մինչեւ որ այս՝  կատարելութեան ձգտող երաժիշտները կարողանում էին ընտրել իրենց նախընտրած հնչերանգով  տարբերակը։ Երգը մի հոգեվիճակի մասին է, երբ չես ուզում որ գիշերն աւարտուի, քանի որ այն կատարեալ է հենց այստեղ եւ հենց հիմա, երբ ուզում ես, որ այս ոսկէ ակնթարթը կրկնուի նորից ու նորից, ինչպէս որ կրկնւում է երաժշտութիւնը։ Երգի մեղեդին էլ ստեղծում էր տպաւորութիւն, որ մենք գտնւում ենք  արեւադարձային կղզում՝  ծիրանագոյն մայրամուտի պահին»։

            Երգը լաւատեսական տիսքօ ոճի երգ է, ուր նկարագրւում է, թէ որքան յաջողակ  կը լինես, երբ գտնես այն միակին, ով կը դառնայ քո երկրորդ կէսը, որին հանդիպելու հենց առաջին պահից կը գիտակցես որ հենց նա  է, ում փնտռել ես։

            Երգի առաջին տողի մէջ յիշատակւում  է առասպելական թռչուն փիւնիկը։  Ֆարելը դա բացատրում է հետեւեալ կերպ ․ « ինձ դուր է գալիս այս  համեմատութիւնը,  որով ես կարող եմ նկարագրել իմ աշխատանքը։ Առասպելում փիւնիկը այրում է իրեն եւ մոխիրների մէջ յայտնւում է ձուն , որը նորից պիտի վերածնուեր։ Ես ուզում եմ ասել, որ մեծ գործեր արարելու համար պէտք է չվախենալ հեռանալ այն ամենից, ինչ ունէիր առաջ եւ քայլել աւելի մեծ քայլերով դէպի նորը։  Դայ անհնար կը լինի, եթէ վախենաս նորոգուել ու նորանալ՝ կառչած մնալով երեկուայ փառքից։  Դու պէտք է փոխուես ու փիւնիկի պէս վերածնուես ամեն օր՝ մտածելով վաղուայ օրուայ մասին» ։

            Երգը՝ թողարկուելուց յետոյ,  մեծ լսարան ձեռք բերեց, յայտնուեց  Billboard Hot 100 հիթ-շքերթում, հասնելով 2-րդ հորիզոնականի։ Երգի պաշտօնական թողարկումից մի քանի օր առաջ այն  անյայտ տարբերակով յայտնուել էր ռատիոեթերներում, արդէն իսկ հասցնելով սիրուել։

            2014 թուականին «Կրեմմի» մրցանակաբշխութեան 56-րդ արարողութեան ժամանակ այս երգը ճանաչուեց տարուայ լաւագոյն ձայնագրութիւն։

            «Ես երբեմն մտածում եմ, թէ ինչպէ՞ս պատահեց, որ երգն այսքան սիրուեց հանդիսատեսի կողմից, չէ՞ որ մենք որոշել ՝ էինք պարզապէս   մեզ համար մի համատեղ երգ ձայնագրէինք։  Ինչպէ՞ս պատահեց սա՞։  Անհաւանական է։ Մեզանից ոչ ոք պատրաստ չէր սրան»,- Նայլ Ռոճըրս։

 

 

ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Աշխատակից

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր