Մշակութային Արձագանգ. Աֆորիզմներ Պեռնարտ Շօ
22.06.2020 00:33

- Այս երկու կոչումներից՝ կնոջ մշտական մայրութեան ու տղամարդու յաւերժ մանկութեան, ես, ինձ թւում է, նախընտրում եմ տղամարդունը:
- Յիշո՞ւմ էք ֆրանսացուն, ով հարցրել է՝ որ տարիքում ենք մենք անտարբեր դառնում սիրոյ գայթակղութեան նկատմաmբ: Ծեր կինը պատասխանել է, որ դեռ չգիտի:
- Իտէալիստների կարող ենք հանդիպել նոյնիսկ մեր աշխարհում: Նրանց միայն կարելի է փրկել զգացմունքային սիրտ եւ բաւական մեծ օժիտ ունեցող աղջիկների հետ ամուսնանալու միջոցով:
- Բոլոր տղամարդիկ նոյնն են այն կնոջ համար, որով հիանում են:
- Ես տարբեր կանանց եմ հանդիպել եւ իմացել այն ամենը, ինչ կարելի էր նրանցից իմանալ: Եւ դա եղել է «սիրոյ արդիւնքում», որովհետեւ ես շատ փող չունէի:
- Ամենամեծ մեղքը ոչ-թէ մերձաւորի նկատմամբ ատելութիւնն է, այլ անտարբերութիւնը. ահա անմարդկային վերաբերմունքի իսկական բարձրակէտը:
- Միշտ պէտք է չափազանցնես գաղափարդ այն աստիճանի, որ ստիպես մարդկանց վեր ցատկել տեղից ու լսել քեզ, ու նաեւ այնպէս վախեցնես, որ սկսեն գործել: Ես միշտ գիտակցաբար այդպէս եմ վարւում:
- Մարդուն կարելի է իշխել միայն իր հաւատքի միջոցով, եւ ոչ՝ Ձեր:
- Գիշերը ծերերին հանգստութիւն է բերում, երիտասարդներին՝ յոյս:
- Կենդանի անյաջողութիւնն աւելի լաւ է, քան անկենդան գլուխգործոցը:
- Ազատութիւնը պատասխանատւութիւն է: Ահա թէ ինչու են բոլորը դրանից վախենում:
- Մարդը կարող է բարձրանալ մինչեւ ամենաբարձր գագաթները, բայց այնտեղ երկար մնալ չի կարող:
- Զգուշացէ՛ք նրանից, ով հարուածին հարուածով չի պատասխանում, նա ե՛ւ ձեզ չի ների, ե՛ւ թոյլ չի տայ՝ ինքներդ ձեզ ներէք:
- Մարդիկ միշտ մեղքը բարդում են հանգամանքների վրայ: Ես չեմ հաւատում հանգամանքների ուժին: Այս աշխարհում յաջողութեան է հասնում միայն նա, ով փնտրում է իրեն անհրաժեշտ պայմանները, իսկ եթէ չի գտնում, ինքն է դրանք ստեղծում:
- Այն ինչ մենք յաջողութիւն ենք անուանում, իրականում փոխհատուցում է բոլոր այն մարդկանց, ովքեր տաղանդով են օժտուած:
- Խելացի մարդը յարմարւում է աշխարհին, «անխելքը» յամառօրէն փորձում է աշխարհը յարմարեցնել իրեն: Այդ պատճառով էլ առաջընթացը կախուած է «անխելք» մարդկանցից:
- Եթէ մի օր երջանկութեան ետեւից վազելիս գտնէք այն, իր ակնոցը փնտռող պառաւի նման կը բացայայտէք, որ երջանկութիւնը ողջ ընթացքում ձեր քթի տակ է եղել:
- Մարդն իր արարքներն արդարացնելու համար ցանկացած պատճառ կը գտնի, բացի մէկից. իր մեղքերի համար՝ ցանկացած արդարացում, բացի մէկից. իր անվտանգութեան համար՝ ցանկացած առիթ, բացի մէկից: Իսկ այդ մէկը վախկոտութիւնն է:
- Երբեք թոյլ չտաք, որ մահուան վախը ղեկավարի ձեր կեանքը: Հէնց սա է հերոսութեան գաղտնիքը:
- Վախի գերին լինել. ահա վախի ամենավատ տեսակը:
- Միակ դասը, որը կարելի է քաղել պատմութիւնից, այն է, որ մարդիկ պատմութիւնից դասեր չեն քաղում:
Համադրեց՝ Ռ.Օ.
Leave a Reply
Լրահոս
-
29.09.2020
Մեր Յաղթանակը Այլընտրանք Չունի. Յայտարարութիւն
-
16.09.2020
Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան Հանդիպումը Մտաւորական Ընկերներու Հետ
-
11.08.2020
Եւրոպական Խորհուրդի Նախագահ՝ Չարլզ Միշըլի Այցը Հաուըրտ Գարակէօզեան
-
11.08.2020
Հայաստան Հաստատուած Լիբանանահայերուն Ուշադրութեան
-
11.08.2020
Կառավարութիւնը Հրաժարեցաւ. Կը Մնայ Որ Խորհրդարանը Եւս Հրաժարի
-
10.08.2020
Ես Գիտեմ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Վեհափառ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Մամուլի
-
10.08.2020
Սեւրի Դաշնագրին 100րդ Տարեդարձին Առթիւ
-
10.08.2020
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Սեւրի Դաշնագիր

