• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Երգիծական․ Քրիստափոր Գոլոմպոսը ամուսնացած չէր․ Ինչո՞ւ․․․

16.06.2020   00:49

Եթէ Քրիստափոր Գոլոմպոսը ամուսնացած լինէր, թերեւս երբեք չյայտնաբերէր Ամերիկա աշխարհամասը, քանի որ իր արկածախնդիր ճամբորդութիւնը ծրագրելու փոխարէն՝ ժամանակ պիտի վատնէր պատասխանելու իր կնոջ հետեւեալ հարցերին.

  • Որտե՞ղ ես գնում:
  • Ո՞ւմ հետ ես գնում:
  • Ինչի՞ համար ես գնում:
  • Ինչպէ՞ս ես գնում:
  • Ինչո՞ւ միայն դու ես գնում:
  • Մինչեւ քո վերադառնալը ես ի՞նչ անեմ:
  • Կարո՞ղ եմ ես էլ քեզ հետ գալ:
  • Ճիշտն ասա, նաւի մէջ ուրիշ կին էլ կա՞յ:
  • Ճամբորդների ցանկը տուր տեսնեմ:
  • Ե՞րբ ես վերադառնալու:
  • Ի՞նչ նուէր ես բերելու ինձ համար:
  • Դու դիտմամբ այս ճամբորդութիւնը ծրագրել ես՝ առանց իմ տեղեկութեան:
  • Պատասխանի՛ր ինձ:
  • Քո նպատակը այս ծրագրից ի՞նչ է:
  • Ինչպէ՞ս լուր ստանամ քեզանից:
  • Ի՞նչ իմանամ այնտեղ ինչ ղալաթ ես անում:
  • Ես չեմ հասկանում՝ այս յայտնաբերումը ինչի՞ համար է:
  • Միթէ չկա՞ր քեզանից բացի ուրիշը՝ այս յայտնաբերումը անէր:
  • Դու միշտ այսպէս ես վարւում:
  • Չեմ հասկանում՝ արդեօք դեռ մնացե՞լ է ուրիշ բան յայտնաբերելու:
  • Ինչո՞ւ չես յայտնաբերում իմ կոտրուած սիրտը:
  • Ես ուզում եմ քեզ հետ գալ:
  • Մի ամիս սպասիր, որ մամաս ճամբորդութիւնից վերադառնայ, որ նա էլ մեզ հետ գայ:
  • Ախր ես ու մամաս մինչեւ հիմա ոչ մի տեղ չենք յայտնաբերել:

 

Պարսկերէնից թարգմանեց Ռ.Օ.

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր