• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Առողջագիտական Քորոնա Ժահրը եւ Համաշխարհային Տնտեսութիւնը

22.02.2020   09:27

Քորոնա Ժահրի (Corona Virus) Յայտնաբերումը եւ Տարածումը

2019 թուականի դեկտեմբերի 31-ին Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) ծանուցում ստացաւ Չինաստանի Հուպի նահանգի Ուոհան քաղաքում արձանագրուած թոքաբորբի մի շարք դէպքերի մասին: Ժահրի մասին առաջին տուեալները, չեն համընկել յայտնի ժահրերից որեւէ մէկի տուեալների հետ: Այս հանգամանքը մեծ մտահոգութիւն է առաջացրել, քանի որ երբ յայտնաբերւում է նոր ժահր, կազմակերպութիւնը միշտ բախւում է տեղեկատւութեան պակասի հետ, ինչն էլ դժուարացնում է ժահրի դէմ պայքարը:

Մէկ շաբաթ անց ՝ Յունուարի 7-ին, Չինաստանի իշխանութիւնները հաստատեցին, որ դա նոր ժահր է: Պարզուեց, որ քորոնա ժահրն  է`վարակիչ ժահրերու ընտանիքի ներկայացուցիչը: Նոր ժահրը ժամանակաւորապէս ստացել է «2019-nKoV» անուանումը: Որոշ քորոնա ժահրեր կարող են փոխանցուել անձից այլ անձինք, սովորաբար վարակուած հիւանդի հետ սերտ շփումից յետոյ, օրինակ, տնային պայմաններում կամ բժշկական հաստատութիւնում:

Ժահրի յայտնաբերման առաջին իսկ օրուանից ԱՀԿ-ն համագործակցում է Չինաստանի իշխանութիւնների եւ միջազգային փորձագէտների հետՙ աւելի մանրամասն տեղեկութիւններ ստանալու ժահրին մասին, թէ ինչպէ՞ս է այն ազդում վարակուած հիւանդների մարմնի վրայ, բուժման հնարաւոր տարբերակները եւ այն միջոցները, որոնք երկրները կարող են ձեռնարկել այս բռնկմանը արձագանքելու համար:

Նոր տիպի քորոնա ժահրի համաճարակի պատճառով չինական 11 միլիոնանոց Ուոհան քաղաքը մէկ ամսից աւել է ամբողջութեամբ մեկուսացուած է: ABC News-ը հրապարակել է անօդաչու սարքով նկարահանած տեսանիւթ եւ լուսանկարներ, որում երեւում է, դատարկ քաղաքը: 

Յունուարի 23-ին, Չինաստանի իշխանութիւնները արգելափակուած գօտի յայտարարեցին Ուոհան քաղաքում, որպէսզի դադարեցուի նոր քորոնա ժահրի տարածումը: Բոլոր փոխադրական միջոցները, գնացքները դադարեցրել են իրենց աշխատանքը: Օդային երթեւեկութիւնն արգելւում է: Սա մարդկութեան պատմութեան ամենամեծ արգելափակման գօտին է:  Ըստ գիտնականների, ժահրը, որը յայտնի է որպէս 2019-nCov, մարդկանց շրջանում տարածուել է Ուոհան քաղաքի ծովամթերքի շուկայից:

Յունուարի 27-ին քաղաքային իշխանութիւնները արգելել են նաեւ Ուոհան քաղաքում անձնական մեքենաների տեղաշարժը: Միայն յատուկ թոյլտուութեամբ սնունդ տեղափոխող փոխադրական միջոցներն են տեղաշարժւում քաղաքում: Կարելի է ասել, որ արգելափակման գօտին 11 միլիոնանոց Ուոհանը վերածեց ուրուականների քաղաքի:  Ուոհան քաղաքում արգելափակման գօտի հաստատումից անմիջապէս յետոյ իշխանութիւնները մեկուսացրեցին նաեւ մօտակայ 15 քաղաքները:

Արդիւնքում ՝ աշխարհից կտրուեց մօտ 45 միլիոն մարդ: Համաձայն տարածուած տեղեկութիւնների՝ Ուոհանի բնակիչները հիմնականում մնում են տանը եւ հազուադէպ են դուրս գալիս՝ սնունդ եւ դիմակներ գնելու համար: Խանութներու աշխատակիցները կրում են պաշտպանիչ հագուստներ: Ըստ Reuters-ի, Չինաստանի իշխանութիւնները հողագործներէն խնդրել են աւելացնել բանջարեղէնի արտադրութիւնը, ինչպէս նաեւ ճանապարհներ են բացել բեռնատարներով սնունդ մատակարարելու համար: Կառավարութիւնը յայտարարել, որ խիստ պատժամիջոցներ կը կիրառուի այն խանութների սեփականատէրերի նկատմամբ, ովքեր այս ժամանակահատուածում կը բարձրացնեն սննդի եւ դիմակների գները: 

Ամբողջ աշխարհը տարուած է քորոնա ժահրի տարածման մասին լուրերով եւ ճանապարհներ է փնտրում դրա դէմ պայքարելու համար: Երկրները փակում են Չինաստանի հետ հաղորդակցման ճանապարհները, եւ այդ երկրի իւրաքանչիւր ներկայացուցիչ կասկած է առաջացնում վարակակիր լինելու առումով։ Ճափոն, Թայլանտ, ԱՄՆ, Աւստրալիա, Սինկափուր, Հիւսիսային Քորէա, Մալիզիա, Վիեթնամ, Ֆրանսա, Նեփալ, Գամպոտիա, Գերմանիա, Սրի-Լանքա, ԱՄԷ, Ֆինլանտ, Հնդկաստան, Ֆիլիփիններ, Իտալիա, Մեծն Բրիտանիա, Ռուսիա: Այս երկրներում հաստատուած քորոնա ժահրի դէպքեր են գրանցուել: Բոլոր այս երկրները դադարեցրել են Չինաստանի հետ օդային եւ ցամաքային կապերը մինչեւ իրավիճակի կարգաւորումը:

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը, սակայն, կոչ է անում խուճապի չմատնուել, քանի ոչ վարակը չի վերածուել համաճարակի: Աւելին վերջին օրերին ԱՀԿ-ն տուեալներ է ստանում, որ վիրուսը նահանջում է, խուճապի մատնուելու կարիք չկայ:

Խուճապային իրավիճակի մասով. Չինաստանի իշխանութիւնները համաճարակի բռնկումից յետոյ բազմիցս քննադատել են Միացեալ Նահանգներին եւ մի շարք այլ երկրների՝ իրավիճակին կտրուկ արձագանգելու եւ չափից դուրս սահմանափակող միջոցներ կիրառելու համար:  Նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Թրամփին եւ միջազգային հանրութեանը կոչ է արել խուճապ չառաջացնել եւ աւելի մեղմ արձագանգել: Դրան ի պատասխան Թրամփը խոստացել է, որ Ուաշինկթընը կը շարունակի հանգիստ արձագանգել ստեղծուած իրավիճակին եւ պատրաստակամութիւն է յայտնել աջակցել Փեքինի ջանքերին նոր տեսակի վիրուսի դէմ պայքարի հարցում:

 

Քորոնա Ժահրը եւ Համաշխարհային Տնտեսութեան Ճգնաժամը

Քորոնա ժահրը վերակենդանացրեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի ուրուականը: Մինչ չինական գործարաններում աշխատողները արգելափակուած են, արեւմտեան տնտեսագէտները հետաքրքրւում են, թէ արդեօք մահացու բռնկումը կը դառնա՞յ հենց անսպասելի տհաճութիւնը`«սեւ կարապը», որը մոլորակը կը տանի մէկ այլ անկման:

« Քորոնա ժահրային իրավիճակը սեւ կարապ կը լինի  2008-2009 թուականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամից աւելի վատ: Եւ ի տարբերութիւն ֆինանսական ճգնաժամի, այս անգամ երկրների իշխանութիւնները սահմանափակ հնարաւորութիւն ունեն իրավիճակը շտկելու հարցում»,- ասում է Moody’s միջազգային վարկանիշային գործակալութեան աւագ տնտեսագէտ Lոն Լոնսգին:

2002-2003 թուականներին կրկին Չինաստանում բռնկուեց SARS coronavirus վարակը եւ տարածուեց աշխարհի 25 երկրներում: 800 մարդ մահացաւ, մօտաւորապէս ամեն 10-րդ մարդը վարակուեց: 

Համաշխարհային տնտեսութեանը, այս ամբողջ արժէքը, ըստ որոշ գնահատականների, համեստ 40 միլիար տոլար է: Համաշխարհային տնտեսութեան վրայ, ըստ որոշ համեստ գնահատականների, ժահրը նստեց 40 միլիար տոլար է: Բայց այդ ժամանակ Չինաստանի համախառն ներքին արտադրանքի չափը չի գերազանցել տարեկան 1.7 թրիլիոն տոլարը: Այժմ Չինաստանի տնտեսութիւնը ինն անգամ աւելի մեծ է` 15 թրիլիոն տոլար, իսկ համաշխարհային ՀՆԱ-ում դրա մասնաբաժինը աճել է 4% -ից մինչեւ 17%:

Չինաստանի Տնտեսութիւնը

 

Չինաստանի տնտեսութիւնը, նոյնիսկ առանց վիրուսի բռնկման, բաւական թուլացել է: Խ0սքը վերջին տարիներին ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմի մասին է:

Անցեալ տարի այն աճել է ընդամէնը 6.1% -ով: Նման արդիւնք  անցեալ դարի վերջից ի վեր չէր գրանցուել Չինաստանի պատմութեան մէջ: Բացի ներքին կառուցուածքային պատճառներից, որոնք կապուած են սպառման այլ համակարգի անցման հետՙ (աւելի շատ սպառում, քան արտադրութեան) Չինաստանի տնտեսական զարգացման վրայ ազդեց ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմները Հոնկ Քոնկում բողոքի ցոյցերը: Ժահրը հիմնականում ազդում է հասարակական փոխադրամիջոցներու, մանրածախ առեւտրի, ճաշարանների եւ հիւրանոցային առեւտուրի վրայ, քանի որ երկիրը պաշարուած վիճակում է գտնւում: Եւ այդ ամենը տեղի ունեցաւ  ամենաթէժ եղանակին` չինական Նոր տարուայ նախաշէմին:

 

Այլ Երկրները Եւս Անմասն Չեն Մնայ

Չինաստանը Ասիայում է: Ան արդիւնաբերական եւ սպառողական ապրանքների  բաղադրիչների հիմնական մատակարար եւ արտադրող երկիրն է համարւում: Չինաստանին է բաժին ընկնում աշխարհում նման առաքումների շուրջ մէկ հինգերորդը եւ մօտ 40% -ը` տարածաշրջանի երկրներին:

Վիեթնամը, Հարաւային Քորէան, Գամպոտիան, Սինկափուրը եւ Ճափոնը նոյնպէս տուժում են Փեքինի որոշումից՝ խմբային ուղեւորութիւնների արգելքի հետ կապուած:  

Եվրոպային եւ Միացեալ Նահանգներին սպառնացող վտանգը մի փոքր աւելի անուղղակի է: Մինչ այժմ նրանք հիմնականում կորցրել են չինացի զբօսաշրջիկներին եւ շքեղ ապրանքների սպառողներին:

Ներդրումային Շուկայում Լարուած Է

Ճգնաժամի ուրուականը վախեցնում է ներդրողներին: Նրանք վաճառում են այն  բաները, որոնց գինը նման իրավիճակներում կտրուկ անկում է ապրումՙ նաՖթ, մետաղներ, եւայլն: Նրանք գնում են աւելի զարգացած երկրների պարտատոմսեր եւ ոսկի:

Նաֆթի գինը հասել է տարեկան ամենացածր մակարդակին: Քանի որ Չինաստանը՝ աշխարհի ամենամեծ ներմուծողն էՙ ամեն օր գնելով 14 միլիոն տակար նաֆթ, կրճատել է իր սպառումը 20% -ով, հաշուարկել է Bloomberg-ը:

Գործակալութիւնը նաֆթի պահանջարկի նման անկումը անուանում է նաֆթային շուկայի ամենամեծ ցնցումը 2008-2009 թուականների ֆինանսական ճգնաժամից եւ սպառման կտրուկ անկումը 2001-ի սեպտեմբերի 11-ին Միացեալ Նահանգներում երկուորեակ աշտարակների վրայ յարձակման պահից ի վեր:

Արդիւնաբերութեան մէջ օգտագործուած մետաղների` պղինձի, նիկելի, ալիւմինի գները ժահրի բռնկումից յետոյ ընկել են միջինը 7% -ով: Այդպիսի գնանկում տեղի չէր ունեցել անգամ Չինաստանի հետ ԱՄՆ-ի առեւտրային պատերազմի ժամանակ:

Եթէ քորոնա ժահրի բռնկումը վերաճի համաճարակի, ապա դա կարող է դառնալ այն կաթիլը, որը կը լցնի երկրների իշխանութիւնների համբերութիւնը եւ ստիպի աշխարհին դիմել անցեալ ճգնաժամի մէջ փորձարկուած ձեւին՝ փողեր տպելուն:  Սա միայն աւելի է ընդլայնելու հիմնարար արժէքի եւ տնտեսութեան շուկայի գնահատման միջեւ առկայ անջրպետը մեծացնելով միջազգային սակարանի փլուզմանը:

 

Եւ Վերջումՙ Ինչպէ՞ս Պաշտպանուել Քորոնա Ժահրից

 

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը հրապարակել է ձեռնարկ, որտեղ ներկայացուած են խորհուրդներ վարակից խուսափելու համար:

Ձեռքերը պարբերաբար մաքրել ալքոհոլ պարունակող նիւթերով կամ լուացուել օճառով:

Հազալուց եւ փռշտալուց յետոյ բերանը եւ քիթը ծածկել անձեռոցիկով, որից յետոյ անմիջապէս նետել անձեռոցիկը եւ լուացուել:

Հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր ունեն հազ կամ տենդ:

Եթէ ունէք ջերմութիւն, հազ կամ շնչառութեան դժուարութիւն, հնարաւորինս արագ դիմէք բժշկական օգնութեան եւ բժշկի պատմէք ձեր այցելած վայրերի մասին:

Խուսափէք կենդանիների կամ նրանց հետ շփուող մակերեսների հետ անմիջական շփումից, առանց պաշտպանիչ սարքաւորումների օգտագործման:

Մի կերէք կենդանական ծագման հում կամ կիսաեփ արտադրանք: Սննդամթերքի անվտանգութեան կանոնակարգերին համապատասխան, պէտք է յատուկ զգուշութիւն ցուցաբերել հում մսի, կաթի եւ այլ սնունդների նկատմամբ, որպէսզի խուսափէք ջերմային մշակում չանցած սննդի արտադրանքի օգտագործումից:

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի աշխատակից

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր