• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Տեսակէտ. Պիտի Շնորհակալութիւն Յայտնել Դեմոկրատներին, Նախագահ Թրամփի Վերընտրուելու Կապակցութեամբ…

12.12.2019   00:11

ԱՄՆ-ի Գոնկրեսի ստորին պալատը երրորդ անգամուայ համար ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը՝ որպէս բանաձեւ, որ գործադրական ուժ չունի։ Բայց, ինքնին, դա էլ դրական կարելի է համարել, ու շնորհակալութիւն յայտնել Գոնկրեսականներ Նանսի Փելոսիին ու Ատամ Շիֆին այս բանին համար։

Ու․․․

    Կարծում եմ, նաեւ պիտի շնորհակալութիւն յայտնել դեմոկրատներին, յատկապէս Նանսի Փելոսիին ու Ատամ Շիֆին՝ նախագահ Թրամփի վերընտրուելու կապակցութեամբ։ Վերջերս հանրայնացուեց Գոնկրեսի դեմոկրատ մեծամասնութեան նախագիծ/ գրութիւնը՝ նախագահ Թրամփին Գոնկրես կանչելու ու հարցապնդման ենթարկելու պատճառների վերաբերեալ։ Իհարկէ, հանրապետականները, Սպիտակ Տունը, նախագահ Թրամփն ու նրա փաստաբանական խումբը յայտնել են, որ ո՛չ նախագահը, ոչ էլ Գործադիր իշխանութիւնից որեւէ մէկը չի ներկայանալու Գոնկրեսի Ստորին պալատ, ու դա նշանակում է, որ հարցապնդման առիթով լսումներ չեն լինելու Ստորին պալատում, ու այդ պահանջ/ բանաձեւը նոյնութեամբ կը փոխանցուի Սենատ՝ դատական վերջնական լուծում ստանալու համար։

    Իմ կարծիքով, Սենատում այս հարցը շատ արագ կը փակուի, քանի որ ժողովուրդը յոգնել է այս եւ նման գործընթացներից, որոնք չունեն դատա/իրաւական հիմք ու ստեղծուել են միայն քաղաքական շահարկման ու վարկաբեկման նպատակներով։ Շատ արագ կ՛ընթանայ այդ ամօթ դատական հարցը Սենատում։ Յիշենք՝ Սենատում մեծամասնութիւն են հանրապետականները, իսկ Տոնալտ Թրամփին նախագահութիւնից հեռացնելու համար անհրաժեշտ է Սենատի անդամների 2/3-ի քուէն՝ ինչը չի գոյանալու։ Եւ այս աղմուկից միայն շահելու են հանրապետականներն ու նախագահ Թրամփը։

    Հետեւաբար՝ պէտք է  կողմնակի, շնորհակալութիւն յայտնել Ատամ Շիֆին՝ Տոնալտ Թրամփի՝ նախագահ վերընտրուելու կապակցութեամբ։

    Դեմոկրատ կուսակցութեան խորտակուող նաւը, նախագահ Թրամփի հարցապնդումը որպէս փարոս տեսնելու դեմոկրատների ընթացքը դարձել է ծաղրանկարների շարքի պատճառ՝ հէնց Միացեալ Նահանգների տարբեր լրատուներում, եւ ոչ միայն հանրապետականներին յարող լրատուներում։

    Ասելիք շատ կայ, ու չկայ։

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր