• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

«Լրատվություն իրականացնող կազմակերպության նկատմամբ այս հարձակումը անքաղաքակիրթ միջոց է, ինչպես նաև ատելության ծայրահեղ դրսևորում»

06.10.2019   01:11

Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի խմբագիրը խստիւ կը դատապարտէ հայրենի «Հայելի» մամուլի  ակումբի վրա տեղի ունեցած հարձակումը

Տեղեկանալով հայրենի «Հայելի» մամուլի  ակումբի վրա տեղի ունեցած հարձակման մասին, Լիբանանի Զարթոնք օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հայտրարությամբ է հանդես եկել:

«Հիմնվելով մեր դավանանքի վրա, խստորեն դատապարտում ենք մամուլի և ազատ խոսքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն:

Ատելության քարոզի, այլակարծության նկատմամբ անհանդուրժողոկանության և նման բացասական երևույթների դեմ համապատասխան գործողություններ չկիրառելը հանգեցնում է այսպիսի լարված իրավիճակի:

Լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության նկատմամբ այս հարձակումը քաղաքական թե այլ նամակներ ուղղելու անքաղաքակիրթ միջոց է, ինչպես նաև ատելության ծայրահեղ դրսևորում, որն ըստ երևույթին սոցիալական ցանցի տիրույթից տեղափոխվեց իրական կյանք:

Ակնկալում ենք տեղական իշխանություններից և իրավապահ համակարգից խիստ գնահատական այս երևույթին, քանզի նման միջադեպերը խաթարում են մեր երկրի միջազգային վարկանիշը:

Լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ նման վերաբերմունքը վտանգում է խոսքի ազատությունը՝ ժողովրդավարության ձգտող  մեր պետությունում:  Ցանկացած բռնություն լրատվամիջոցների դեմ պետք է ստանա իրավական ու քաղաքական համարժեք պատասխան:

Այս առիթով մենք կոչ ենք անում պատկան մարմիններին անհապաղ դիմակազերծել մեր գործընկերոջ դեմ հարձակում գործած մարդկանց ու արժանի պատիժը տալ նրանց, այլապես այն կարող է կրկնվել և դառնալ սովորական երևույթ մեր սիրելի հայրենիքում»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր