• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Անկախութեան Սերունդը Անկախութեան Մասին

22.09.2019   12:34

Պատրաստեց`  ԶԱՐԱ ՂԱԶԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Աշխատակից

Իւրաքանչիւր սերունդ, իրեն յաջորդող սերնդին ինչ-որ բան է ժառանգելիս, մտավախութիւն ունի՝ թէ արդեօ՞ք ժառանգորդները կը կարողանան պահել դժուարութեամբ ստեղծուած վաստակը։ Եւ ահա այսօր, անկախութեան սերունդը խօսում է անկախութեան, դրա կարեւորութեան ու այն պահպանելու մասին:

Մասնագիտութեամբ ծրագրաւորող 26-ամեայ Սամուէլ Հայրապետեանի համար  անկախութիւնը առաջին հերթին ինքնիշխանութիւնն է. «Անկախութիւնը սեփական որոշումներ կայացնելու ու իրագործելու հնարաւորութիւնն է։ Անկախութիւնը կարող ենք պահպանել կայացած ու հզօր լինելով, իսկ հզօր են, երբ կախում չունեն որեւէ մէկից»։

ԵՊԲՀ ուսանող 22 ամեայ Վահագն Կարապետեանն ասում է. «Անկախութիւնը սեփական ռեսուրսների օգտագործումն է այն ոլորտներում, որտեղ ինքդ ես ցանկանում դրանք տեսնել ու դրանք վարել այնպէս, ինչպէս քո երկրի շահը կը թելադրի։ Ըստ իս, անկախութեան պահպանումը կայանում է մարդկային ու կրթական ռեսուրսների ճիշտ օգտագործման մէջ։ Ինչպէս օրկանիզմն է կազմուած բջիջներից, այնպէս էլ պետութիւնը` մարդկանցից: Առանձին մարդկանց ներուժը պիտի օգտագործուի յանուն պետութեան շահի»։

 

Ըստ պատմաբան, ապագայ միջազգայնագէտ Թամարա Ղազարեանի անկախութիւնը միաբաղադրիչ լինել չի կարող. «Ինձ համար անկախութիւնը այն կը լինի, երբ մի օր աչքերս բացեմ այն Հայաստանում, որտեղ ում դէմքին տեսնես՝ ժպիտ լինի, սիրով լինենք իրար հետ, փողի կարիք չունենանք, ատելութեամբ չլցուենք միմիանց նկատմամբ, սահմանին խաղաղութիւն լինի, զինուոր չզոհուի, Արցախեան հարցը լուծուած լինի։ Այ սա կը լինի ինձ համար անկախութիւնը: Անկախութեան պահպանման համար ուղղակի պիտի ապրես, արարես, օգնես բոլորին առանց սպասելիքի, օգնես հայրենիքիդ, ամէն ինչ անես, որ շէնանայ»։

Մասնագիտութեամբ լրագրող, Մարիամ Ղազարեանի համար անկախութիւնն սկսուում է սահմանից Սահմանին ապրող բնակիչը անկախ  պիտի լինի իր մտքերում: Անկախութիւնը այն է, երբ ոչ մի կրամ երկիւղ չկայ՝  կորցնելու կամ՝ կորսուելու»:   

Ի վերջոյ անկախութիւնն արժէք է, երբ դու դրա տէրն ես:  Անկախութեան գլխաւոր արժէքն ու ձեռքբերումը անկախութեան սերունդն է, որն իր հայրենիքն այլ կերպ, քան անկախ, չի պատկերացնում՝ գիտակցելով, որ վաղն իր ուսերին է կրելու նախորդների յաջողութիւններն  ու  ապագան:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր