• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԵՐԿՏՈՂ ԼԵՒՈՆ ԲԶՆՈՒՆԻԻ ՄԱՍԻՆ

05.09.2019   22:51

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-Պատանեկան տարիներին եմ տեսել Լևոն Բզնունիին։ Նա որպէս կառավարիչ աշխատում էր Մինա քաղցրաւենիքի մեծ խանութում, որը գտնւում էր մայրաքաղաքի Նադերի պողոտայում։ Հայրս այդ խանութում վաճառող էր։ Իսկ յետոյ նա այցելում էր իր որդուն՝ Մելիքին նրա խանութում, որտեղ հեռուստացոյց, ռադիօ ու ելեկտրական այլ սարքեր էին նորոգում։ Ես աշակերտ էի այնտեղ ու սիրով լսում էի նրա զրոյցները հայ գրականութեան և Արևմտեան Հայաստանի մասին։ Նա իր ստեղծագործութիւններից երկու գիրք նուիրեց ինձ։ Նրա դուստրը երբեմն այցի էր գալիս եղբօր խանութը։ Լ. Բզնունին իր սեփական սուրճի խանութն է ունեցել Թեհրանի Սեռահէ Սեփահսալար հայաշատ քաղաքամասում։

Տարիներ անց, երբ հայոց պետութիւնների մասին դասախօսութիւն կարդացի Ս. Մարիամ Աստուածածնի եկեղեցու շրջափակում գտնուող կանանց կենտրոնատեղիում, հրաժեշտի պահին մի կին մօտեցաւ ու յայտնեց, որ Լևոն Բզնունիի հարսն է և խնդրեց աւելի շատ պատմեմ իրեն հայրենակարօտ ու քնարերգու կեսրայրի մասին։

Ցաւօք սրտի չգտայ Լ. Բզնունիի ստեղծագործութիւնների հաւաքածուները, որոնցից քաղէի մի քանի օրինակ ներկայացնելու համար կարօտից հիւծուող երգչի հառաչանքները։

 

ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ  

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր