• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Լեզու. Օտարաբանութիւննների և դրանց հայերէն համարժէքների ցանկ

17.05.2019   23:23

Հայաստանի Հանրապետութեան Լեզուի կոմիտէին կողմէ հերթական այս ցանկը կու գայ անգամ մը եւս ապացուցելու, թէ որքա՜ն օտարածին ու հայացուած բառեր գոյութիւն ունին ժամանակակից արեւելահայերէնի մէջ։ Լեզուի կոմիտէն ցաւով կ՚արձանագրէ այս կէտը, յիշեցնելով, թէ անոնց հայերէն համարժէքները կան եւ պարզապէս պէտք է գործածել, որպէսզի դուրս չմղուին մեր բառապաշարէն։

ՆՈՐ ՕՐ

Ներկայացնում ենք օտարաբանութիւնների և դրանց հայերէն համարժէքների նոր ցանկ։ Ասենք, որ ներկայացուող բառերը նորաստեղծ չեն, մենք պարզապէս յիշեցնում ենք դրանց մասին և ՅՈՐԴՈՐՈՒՄ խօսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերէն հետևեալ համարժէքները.

  1. ամբիցիոզ – յաւակնոտ
  2. ասոցացնել – զուգորդել
  3. արգումենտ – փաստարկ
  4. բլոկադա – շրջափակում, պաշարում
  5. դեդլայն – վերջնաժամկէտ
  6. դեստրուկտիվ – ապակառուցողական
  7. դիսկրիմինացիա – խտրականութիւն
  8. էքսպերիմենտալ – փորձառական
  9. էքսպերտ – փորձագէտ
  10. էքստրեմիստ – ծայրայեղական
  11. ինթերն – փորձնակ, փորձալրող
  12. ինթերնշիփ – փորձաշրջան
  13. ինֆրաստրուկտուրա – ենթակառուցուածք
  14. կոմպոնենտ – բաղադրիչ, բաղկացուցիչ
  15. կոմունիկացիա – հաղորդակցութիւն
  16. կոնսոլիդացիա – համախմբում
  17. կոնտենտ – բովանդակութիւն
  18. նէյտրալ – չէզոք
  19. նոն-ստոպ – անդադար, անընդմէջ, անընդհատ
  20. պարամետր – չափանիշ
  21. պերմանենտ – ած․ մշտական, մշտատև, մկբ․ մշտապէս
  22. պոստուլատ – կանխադրոյթ
  23. պրոցես – գործընթաց, ընթացք
  24. ռեգլամենտ – աշխատակարգ
  25. սատելիտ – արբանեակ
  26. սեսիա – 1․ քննաշրջան, 2․ նստաշրջան
  27. ստատուս – կարգավիճակ
  28. ստրատեգիա – ռազմավարութիւն
  29. տակտիկա – մարտավարութիւն
  30. փասվորդ – գաղտնաբառ                                                                                                                                                                  

ԼԵԶՈՒԻ ԿՈՄԻՏԷ

Երեւան, Հայաստան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր