• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ՄԱՆԿՈՒԹԻՒՆ

11.01.2019   00:39

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Մանկութիւն, մանուկների տիրոյթ, մատաղ էակների հեքիաթային աշխարհ։ Հետաքրքրասիրութիւն, հարցերի տարափ, դժուարհասկանալի պատասխաններ։

Մանուկ տղաների ցանկութիւններից է՝ դառնան սիրունատես, ուժեղ երիտասարդ, իսկ մանուկ աղջիկների ցանկութիւններից է դառնան գեղեցիկ, վայելչակազմ օրիորդ, սակայն չգիտեն, որ կը զղջան ու կ’ուզեն վերադառնալ մանկութեան պարզ ու ջինջ աշխարհը։

Բնականաբար երջանիկ մարդու ներքնաշխարհի անքակտելի դրուագն է մանկութեան տիրոյթը։ Կատարեալ մարդն աներևակայելի է առանց մանկութեան տարիների հաճելի անուրջների։

Վա՜յ այն մարդուն, որ ունեցել է զրկանքներով լի մանկութեան տարիներ։ Նրան մխիթարել անկարելի է։ Նա երբեք չի մոռանայ իր կեանքի այդ մռայլ դրուագը։

Մեր ժամանակներում մեծ նշանակութիւն ունի մանուկների կրթութեան ու դաստիարակութեան գործը զարգացած երկրներում։ Իսկ հայրենիքի մանուկների մասին ի՞նչ են մտածում իշխանութիւնները։ Ինչքա՞ն են տարբերւում կենտրոնից հեռու, ծայրամասային մարզերում ապրող մանուկների իրավիճակը զրկուած ու զարկուած Գիքորից։

Յուսանք որ Նոր Տարուան Նոր Հայաստանում իշխանութիւնները մանուկների նկատմամբ կը վերաբերուեն ծնողական հոգատարութեամբ։

ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ

 

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր