• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Օրագրութիւն՝ Օր 17

12.10.2014   18:48

*ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆ*

toros-toranian

Յատուկ «ՌԱԿ ՄԱՄՈՒԼ»-ին

Պէյրութ, 12 Յուլիս 2014

Այսօր կը կարդայի Գրիգոր Նարեկացիի «Մատեան Ողբերգութեան» հատորը: Նարեկացին մահացաւ 1003 թուականին, ուրեմն մեզմէ 1011 տարի առաջ: Տեսէք թէ մահուան թուականին ինչեր գրած է պատերազմի մասին.-

«… Այլեւ ահարկու եւ հզօրազօր թագաւորներին
Փախցնում, վտարում, հանում են նրանք
դէպի բարձրաբերձ վերնայարկերը ապարանքների
Կամ թէ ստիպում ապրել բացօդեայ:
Քաջարի մարդիկ, որ ամբոխների վրայ իշխեցին,
Որոնք տիրեցին ժողովուրդների
Ու շատ ազգերի քաղաքներ առան,
Խոստովանում են պարտութիւնն իրենց յաղթ բազուկների
Ասելով քանզի չկարողացանք
Մենք դիմակայել մեզնից աւելի զօրաւորներին,
Ուստի խոյս տալով հասել ենք այստեղ:»

Այդպէս չեղա՞ւ Իրանի շահին հետ:
Այլապէս նոյնը չեղաւ վիճակը Ամերիկեան բանակին Վիէթնամի մէջ:
Աֆղանիստան մտան ու գրաւել փորձեցին այն երկիրը: Նախ Անգլիացիք, ապա Սովետները, յուսկ Ամերիկացիք:
Ինչպէ՞ս դուրս ելան … քանդելէ ետք երկիրը:
«Նարեկի» մէջ տեղ մը գրուած է, որ մեղր ուտելով մարդը ինքը եթէ չարագործ է, չանուշնար:

Այս մեծ պետութիւններու չարագործները մեղր կերած չունի՞ն, կ’անուշնա՞ն երբեք, թէ աշխարհի ու ժողովուրդներու փորձանքներն են: Միայն ջարդել, քանդել, կողոպտել գիտեն: Ո՞վ պիտի վերջ տայ անոնց վայրենի ախորժակին:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր