• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մի տասնյակ ճանապարհորդություններ՝ Իրաքյան Քուրդիստանում և Պատմական Ասորեստանում. Մաս Առաջին

17.08.2014   12:03

*ՀԱՄՈ  ՄՈՍԿՈՖՅԱՆ*

Hamo Moskofian

Հանդիպումներ Էրբիլի, Դհոկի, Զախոյի, Հավրեզի, Ավզրուկի Հայերի, Ասորիների, Եզիդիների, Քրդերի Հետ

Մաս Առաջին

2013թ.ի գարնան, որպես “անգին բանալի” ունենալով Բեյրութում Իրաքի ծագումով քուրդ դեսպան Օմար Բիրզինջիի անձամբ գրված քրդերենով հանձնարարական նամակները՝ Էրբիլի, Տհոքի, Զախոյի, Սուլեյմանիեի քաղաքագլուխներին, նաև իր միջնորդությամբ, կապնվել էին Իրաքի Ազգային Ժողովի ասորի-քաղդեական խմբակցության պատգամավոր Յոնադամ Քեննեի հետ, որն իր գործակից, Իրաքյան Քուրդիստանի Ազգային Ժողովի անդամ, ասորի-քաղդեացի Սելիմ Թոմա Գագոյին հանձնարարել էին լիբանանահայ լրագրողիս դիմավորել Էրբիլի օդանավակայանում և կազմակերպել հանդիպումներս ու հարցազրույցներս Իրաքյան Քուրդիստանում և պատմական Ասորեստանում։

hamo1

Լիբանանյան Middle East ավիաընկերության արծաթափայլ ինքնաթիռը օդ բարձրանալով Միջերկրականի լազուրի վրա, թեքվում աջ՝ դեպի Սիրիա ու քաղաքացիական պատերազմի արյունահեղ արարներով լի տարածքների վրայով, 10 հազար մեթր բարձրունքում, զարգացնելով մինչև ժամական 1000 կմ. Արագություն, սլանում է սիրիական, ապա Միջագետքի դեղնականաչավուն անապատի վրայով, ուր տեսնում ենք 1915 թ.ի Հայոց գողգոթայի դժոխային ավազուտները, Եփրատն ու Տիգրիսը, Խաբորը, Ասադի ջրամբարտակը ու մեկուկես ժամ հետո, Տեր Զորի վրայով ինքնաթիռը վայրէջք է կատարում Էրբիլի նորակառույց միջազգային օդակայանը։

Անցագրային բաժնում մանրակրկիտ ստուգումից հետո, վերցնում եմ ճամպրուկս ու մուտքի մեջ դիմավորվում եմ ժպտադեմ, մի հիանալի անձնավորության, “թունդ” հայասերի, անխախտ բարեկամի՝ Սելիմ Թոմա Գագոյի կողմից։ Իրաքյան Քուրդիստանի ամենահզոր քրիստոնյա քաղաքական դեմքը, իր սեփական ավտոյով, հարգանքով ու պատվով քուրդ զինված պահակակետերի կողմից, առաջնորդում է Էրբիլի արվարձան, Անկավա քաղաքը, ուր բացարձակ մեծամասնություն են կազմում քրիստոնյաները։ Մեր ճանապարհին, ամենուրեք փառավոր շինարարություն, աննախընթաց բարգավաճում, ապա՝ Անկավայում, եկեղեցիներ ու վանքեր, հյուրանոցներ ու գինետուներ, ռեստորաններ, վաճառատուներ, որոնք ցույց են տալիս իսկապես ժողովրդավար և կրոնական համայնքների միջև եղբայրական փոխ-հարաբերությանց, փոխադարձ հարգանքի ու սիրո։ Ապա, իմանում ենք «Իշտար» հեռուստաընկերության տնորեն՝ Ռազմիկ Մուրադյանից՝ որ նախկին փոխ-վարչապետ և էկոնոմիկայի նախարար Սարգիս Աղաջանը (ծագումով հայ՝ մեծ մօր կողմից) ավելի քան 30 գյուղեր և ավաններ է կառուցել, հիմնովին վերակառուցելով Իրաքյան պատերազմների ժամանակ քարուքանդ եղած հայկական Ավզրուկ, Հավրեզ(ք) գյուղերը։ Իսկ երկրի նախագահ Մեսուդ Բարզանին, Դհոկի հայերին հողամաս էր նվիրել, որտեղ մի քանի միլյոն դոլարի նվիրատվությամբ կառուցվել է Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին, Հայկական Տունն ու «Արարատ» հարսանյաց դահլիճը, որ հաճախ վարձակալության և տալիս հարազատ եզիդիներին ու քրդերին։ Իսկ Էրբիլում, 1946-47 թթ.ի Մահաբադի Քրդական Առաջին Պետության կործանումից հետո Սովետական Հայաստան ապաստանած Բարզանիները, որպես երախտիքի նշան, նույնպես 5 միլիոն դոլարի հողամաս ու նոր եկեղեցիի կառուցման միջոցներ է տրամադրել Իրաքից Քուրդիստանի մայրաքաղաք ապաստանած 250 հայ ընտանիքների միությանը։ Երբ այդ հարցով դիմել է ԱՄՆից Վիգեն Արք. Այգազյանը։

Անկավայի շքեղ «Կառլովի Վարի» հյուրանոցի մուտքին գրկաբաց մեզ դիմավորում են Լահիբ և Ռաադ Կապպարա եղբայրնեը, որոնք Բասրայում իսլամիստ ծայրահեղականների կողմից սպաննված իրենց եղբոր և հարազատների մահից հետո, հանգրվանել են Էրբիլում, որի կենտրոնի 7000 տարվա միջնաբերդը, եղել է ասորեստանյան Բել ու Իշտար ռազմատենչ աստվածների մեհյաններ։ Կաթողիկէ ասորի-ասորեստանցիներին կոչում են քաղեացիներ, որոնք շուրջ 400,000 բնակիչներ են հաշվում Իրաքում այսօր։ Նրանք բարձրագույն կրթություն ունեն, հիանալի առևտրականներ են ու իրենց ձեռքին է գտնվում երկրի էկոնոմիկան, գրականությունն ու արվեստները, մշակույթը և սերտորեն համագործակցելով հայերի հետ, որոնց հետ խառն ամուսնություններ տեղի են ունեցել տասնամյակներից ի վեր։

Մեր առաջին կեցությունը «Կառլովի Վարի» հյուրանոցում բախտաբեր եղավ մեր լրագրողի առաքելության։ Շնորհիվ պատգամավոր Սելիմ Գագոյի, կարողացանք հանդիպում և հարցազրույց ունենալ Էրբիլի քաղաքապետի, մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարի, Տուրիզմի վարչության (նախարարության) պետի, Առևտրի և արդյունաբերության թուրքմեն նախարարի (որ ջերմորեն ընդունեց հայ լրագրողին, հասկանալով թե իր հյուրը լավ գիտի Թուրքիայի ու թուրքմենների հարաբերությունները և մանավանդ Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության արտաքին հարաբերությունների պետին հետ։ Վերջինս, ինչպես մեր հետագա 9 այցելությունների ընթացքում Իրաքյան Քուրդիստան, առաջարկեց 1915թ. Հայոց Ցեղասպանության 100 ամյակի սեմին՝ հայ-քրդական միջազգային համագումար կազմակերպել Էրբիլում, Սփյուռք-Հայաստան պատվիրակությամբ հանդիպել նախագահ Բարզանիի հետ։

Մեր վրա մեծ տպավորություն թողեց կրոնի և նվիրաբերությանց նախարարության եզիդիական հարցերի պետ (նախարար) Խեյրի Բոզանին։ Լինելով ազնվական ծագումով, նա այցելել էր Հայաստան, հանդիպելով մեր հայրենիքի ղեկավարության հետ, լինելով Սուրբ Էջմիածնում և մանավանդ երջանիկ էր որ  եզիդիական զորագնդերով Սարդարապատի ճակատամարտի մասնակից Ջահանկիր Աղայի անվան հուշարձան և ռազմական հատուկ լսարան է կառուցվել…։

Ռազմիկ Մուրադյանի հետ

Ռազմիկ Մուրադյանի հետ

Անմոռանալի էին մեր հանդիպումները, Իրաքյան Քուրդիստանի Ազգային Ժողովի պատգամավոր, քրդախոս և արաբախոս, “Փեշմերկա” Արամ Շահին Բակոյանի (Ավզրուկ, Զախո) և Երվանդ Ամինյանի ճարտարապետի հետ (Դհոկ)։  Երկուքն էլ այցելել էին Հայաստան և Արցախ, դառնալով Հայաստանի քաղաքացիության անձագիր կրողներ…։ Նաև «Իշտար» հեռուստատեսության նվիրյալ տնորեն, Ռազմիկ Մուրադյանը, որ ամենօրյա, քրդերենով, ասորերենով, արաբերենով և հայերենով հաղորդումներ է հեռարձակում արբանյակային հաղորդմամբ, որին հետևում են ավելի քան 20 միլյոն մարդ և մանավանդ Գերմանիայի ու Հոլանդիայի “քրդացած” ու կրոնափոխ հայերը…։

editors note

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր