«Աստուածահաստատ Սուրբ Էջմիածինը Աստծոյ Պարգեւն Է Մեր Ժողովրդին Իր Միածին Որդու Էջքով»․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Կաթողիկէ Սուրբ Էջմիածնի Տօնին Օծուեց Եւ Վերատեղադրուեց
Մայր Տաճարի Գմբէթի Խաչը
Յունիսի 14-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Արարատեան տօների շաբաթը պսակող Կաթողիկէ Սուրբ Էջմիածնի տօնը:
Տօնի առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Սուրբ Պատարագ մատուցուեց Սուրբ Տրդատ Գ հայոց արքայի անունը կրող բաց խորանին։ Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն Գերաշնորհ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը, ով իր քարոզում անդրադարձ կատարեց Միածնաէջ Մայր տաճարի հիմնադրման խորհրդին եւ կարեւոր նշանակութեանն ու առաքելութեանը հայ ժողովրդի կեանքում։
Տօնի բերկրանքը յաւելուեց մէկ այլ նշանակալի իրադարձութեամբ։ Նկատի առնելով, որ Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլի աւարտի արդիւնքում ամբողջութեամբ հիմնանորոգուել էր տաճարի գմբէթը, Սուրբ Պատարագի աւարտին կատարուեց տաճարի գմբէթի նորակերտ խաչի օծման արարողութիւնը։ Տաճարի հին խաչը, որը վնասուել էր ժամանակների ներգործութեան պատճառով, իր մշտական հանգրուանը կը գտնի Մայր Աթոռի թանգարանում։
Բաց խորանի առջեւ, ըստ ընկալեալ կարգի, նախ սաղմոսների ներքոյ գինով եւ ջրով լուացուեց խաչը, ապա սուրբգրային ընթերցուածքներից ու աղօթքներից յետոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալոյս միւռոնով օծեց այն։
Տօնի առիթով, հանդիսապետութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նաեւ կատարուեց Սուրբ Էջմիածնի մաղթանք:
Հոգեւոր դասը եւ ներկայ բարեպաշտ հայորդիները միասնաբար աղօթք բարձրացրեցին առ Բարձրեալն Աստուած Հայոց Ընդհանրական Մայր Աթոռի՝ Սուրբ Էջմիածնի անսասանութեան ու պայծառութեան, աշխարհասփիւռ հայ ժողովրդի կեանքում նրա սրբազան առաքելութեան յարատեւ իրականացման համար։
Այնուհետեւ նորաօծ խաչի առջեւ Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկաներին եւ համայն մեր ժողովրդին Կաթողիկէ Սուրբ Էջմիածնի տօնի եւ Մայր տաճարի գմբէթի խաչի օծման ուրախալի առիթով։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի խօսքի աւարտին ծաղիկներով զարդարեալ օծուած խաչը հանդիսաւոր թափօրով տարուեց Մայր տաճարի առջեւ, որտեղից ներկաների գոհաբանական մաղթանքների եւ շարականների երգեցողութեան ներքոյ կռունկով բարձրացուեց եւ տեղադրուեց տաճարի գմբէթին։
Leave a Reply
Լրահոս
-
29.09.2020
Մեր Յաղթանակը Այլընտրանք Չունի. Յայտարարութիւն
-
16.09.2020
Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան Հանդիպումը Մտաւորական Ընկերներու Հետ
-
11.08.2020
Եւրոպական Խորհուրդի Նախագահ՝ Չարլզ Միշըլի Այցը Հաուըրտ Գարակէօզեան
-
11.08.2020
Հայաստան Հաստատուած Լիբանանահայերուն Ուշադրութեան
-
11.08.2020
Կառավարութիւնը Հրաժարեցաւ. Կը Մնայ Որ Խորհրդարանը Եւս Հրաժարի
-
10.08.2020
Ես Գիտեմ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Վեհափառ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Մամուլի
-
10.08.2020
Սեւրի Դաշնագրին 100րդ Տարեդարձին Առթիւ
-
10.08.2020
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Սեւրի Դաշնագիր

