• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Լիբանանում ՀՀ դեսպանութիւնը ժամանակաւորապէս սահմանափակել է քաղաքացիների ընդունելութիւնը

14.03.2020   09:24

Տեղեկացնում ենք, որ Լիբանանում քորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում՝ ՀՀ դեսպանութիւնը ս.թ. մարտի 16-ից կ՛անցնի աշխատանքային արտակարգ ռեժիմի՝ ժամանակաւորապէս սահմանափակելով քաղաքացիների ընդունելութիւնը եւ շարունակելով մատուցել միայն հետեւեալ հիւպատոսական ծառայութիւնները.

  • անձնագրերի տրամադրում,
  • անձնագրերը ստանալու համար դիմումների ընդունում,
  • օտարերկրեայ պետութիւններում ՀՀ անձնագրի վաւերականութեան ժամկէտի երկարաձգում։

ՀՀ քաղաքացիութեան դիմումների ընդունումը, փաստաթղթերի վաւերացումը եւ հիւպատոսական այլ ծառայութիւնների մատուցումը ժամանակաւորապէս առկախւում է։

Ժամադրութիւններ ունեցող քաղաքացիներին կը տրամադրուի լրացուցիչ տեղեկութիւն՝ նոր ժամադրութեան վերաբերեալ։

Կրկին անգամ յիշեցնում ենք, որ Հայաստան մեկնել ցանկացող Լիբանանի քաղաքացիները ՀՀ մուտքի արտօնագիր կարող են ստանալ ՀՀ սահմանային անցակէտերում։

Տեղեկացնում ենք, որ Լիբանանում գտնուող ՀՀ քաղաքացիները կարող են կամաւոր եւ անվճար հիմունքներով կանգնել հիւպատոսական հաշուառման առցանց` հետեւեալ յղումով.

https://e-consular.mfa.am/am/

Հրատապ անհրաժեշտութեան դէպքում ՀՀ դեսպանութեան հետ շուրջօրեայ կապ կարելի է հաստատել ուղարկելով գրութիւն armconsulatelebanon@mfa.am էլեկտրոնային հասցէին կամ՝
հաղորդագրութիւն whatsapp յաւելուածով` + 961 3 157 305 հեռախօսահամարով։

Աշխատանքային ռեժիմի հետագայ վերանայումների մասին ՀՀ դեսպանութիւնը կը տեղեկացնի լրացուցիչ։

 

Լիբանանի մէջ ՀՀ Դեսպանութիւն

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր