• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը յայտարարում է ՄՐՑՈՅԹ

19.07.2019   01:35

Վեհարանի նորոգուած շէնքի նախասրահի նկարազարդման համար

Մրցոյթ թիւ 1

 

Մրցոյթ Վեհարանի նորոգուած շէնքի նախասրահի նկարազարդման համար «Հայոց մեծ դարձը» թեմայով

  1. Նկարը պէտք է ստեղծել ռէալիստական գեղանկարչութեան սկզբունքների համաձայն։
  2. Իրադարձութիւնը ներկայացնել Արածանի գետի ափին՝ ըստ Ագաթանգեղոսի նկարագրութեան («Ագաթանգեղոս Հայոց պատմութիւն», Երևան, 1983, էջ 415-427) ։
  3. Սբ. Գրիգոր Լուսաւորչին և Սբ. Տրդատ արքային, պետական աւագանուն, զօրականներին, հոգևորականութեանն ու ժողովրդին պատկերել Դ. դարին բնորոշ զգեստաւորմամբ։

* Սբ. Գրիգոր Լուսաւորչին կարելի է պատկերել նաև այսօր կիրառուող Հայրապետական զգեստաւորմամբ։

  1. Տեսարանի մէջ պատկերել թագաւորական և եկեղեցական նշանակները։
  2. Նկարի վերին հատուածը պէտք է լինի կիսաշրջանաձև, բարձրութիւնը՝ 315 սմ., լայնութիւնը՝ 200 սմ., կատարուած իւղաներկով, կտաւի վրայ։
  3. Էսքիզը (կամ էսքիզները) պէտք է լինի 70×50 սմ.։
  4. Էսքիզները ներկայացնել գոյնով (ըստ ցանկութեան՝ իւղաներկով, ջրաներկով, ակրիլով և այլ նիւթերով, կարելի է նաև խառը տեխնիկայով)։
  5. Էսքիզների Մրցոյթի վերջնաժամկէտն է 1 Հոկտեմբեր 2019թ.։
  6. Էսքիզները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, թանգարանների գրասենեակ (010/517-234)։
  7. Էսքիզների հետ ներկայացնել ծածկագրի ծրար 5 նիշով: Փակ ծրարի մէջ նշել հեղինակի անուն, ազգանուն, հայրանուն, հեռախօսահամար և էլեկտրոնային հասցէ: Նոյն ծածկագիրը նշուի էսքիզի կամ էսքիզների վրայ։
  8. Էսքիզի (կամ էսքիզների) համար յայտարարուած Մրցոյթը շահող հեղինակը ստանում է իրականացման իրաւունք: Աւարտուն աշխատանքի համար կը վճարուի 5.000.000 ՀՀ դրամ (ներառեալ հարկերը)։
  9. Մրցոյթը շահած հեղինակի հետ կը կնքուի պայմանագիր, որից յետոյ հեղինակը նախատեսուած գումարից կը ստանայ 20% կանխավճար։
  10. Աւարտուն աշխատանքի վերջնաժամկէտը՝ 10 Ապրիլ 2020թ.։

***

Մրցոյթ թիւ 2

 

Մրցոյթ Վեհարանի նորոգուած շէնքի նախասրահի նկարազարդման համար «Տեսիլք Լուսաւորչի» թեմայով

  1. Նկարը պէտք է ստեղծել ռէալիստական գեղանկարչութեան սկզբունքների համաձայն։
  2. Տեսիլքը ներկայացնել գիշերուայ մթութեան մէջ՝ Վաղարշապատում, թագաւորական պալատի մերձակայքում՝ ըստ Ագաթանգեղոսի նկարագրութեան («Ագաթանգեղոս Հայոց պատմութիւն», Երևան, 1983, էջ 463-467)։
  3. Սբ. Գրիգոր Լուսաւորչին պատկերել Դ. դարին բնորոշ զգեստաւորմամբ (առանց ծիսական հանդերձանքի).
  4. Տէր Յիսուս Քրիստոսին պատկերել՝ հայրենի հողին կանգնած և ձեռքին լուսաճառագ ուռը, երկինքը բացեալ՝ Հայր Աստծոյ և Սուրբ Հոգու խորհրդանշական պատկերների (Է և աղաւնի) երևմամբ։
  5. Մայր Տաճարը և միւս եկեղեցիները (Սբ. Հռիփսիմէ, Սբ. Գայիանէ, Սբ. Շողակաթ) ներկայացնել այսօրուայ ճարտարապետական տեսքով և լուսեղէն գծագրութեամբ։
  6. Նկարի վերին հատուածը պէտք է լինի կիսաշրջանաձև, բարձրութիւնը՝ 315 սմ., լայնութիւնը՝ 200 սմ., կատարուած իւղաներկով, կտաւի վրայ։
  7. Էսքիզը (կամ էսքիզները) պէտք է լինի 70×50 սմ.։
  8. Էսքիզները ներկայացնել գոյնով (ըստ ցանկութեան՝ իւղաներկով, ջրաներկով, ակրիլով և այլ նիւթերով, կարելի է նաև խառը տեխնիկայով)։
  9. Էսքիզների Մրցոյթի վերջնաժամկէտն է 1 Հոկտեմբեր, 2019 թ.։
  10. Էսքիզները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, թանգարանների գրասենեակ (010/517-234)։
  11. Էսքիզների հետ ներկայացնել ծածկագրի ծրար 5 նիշով: Փակ ծրարի մէջ նշել հեղինակի անուն, ազգանուն, հայրանուն, հեռախօսահամար և էլեկտրոնային հասցէ: Նոյն ծածկագիրը նշուի էսքիզի կամ էսքիզների վրայ։
  12. Էսքիզի (կամ էսքիզների) համար յայտարարուած Մրցոյթը շահող հեղինակը ստանում է իրականացման իրաւունք: Աւարտուն աշխատանքի համար կը վճարուի 5.000.000 ՀՀ դրամ (ներառեալ հարկերը)։
  13. Մրցոյթը շահած հեղինակի հետ կը կնքուի պայմանագիր, որից յետոյ հեղինակը նախատեսուած գումարից կը ստանայ 20% կանխավճար։
  14. Աւարտուն աշխատանքի վերջնաժամկէտը՝ 10 Ապրիլ 2020թ.:

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր