ՀՀ Սփիւռքի Նախարարը Ընդունեց Աստուածաշունչի Ընկերութեան Արաբական Ծոցի Տարածաշրջանի Ընդհանուր Քարտուղար Դոկտոր Հրայր Ճէպէճեանը

Հուլիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Աստվածաշնչյան ընկերության Արաբական ծոցի տարածաշրջանի ընդհանուր քարտուղար, Միջին Արևելքի Աստվածաշնչյան ընկերության խորհրդի ատենապետ դոկտոր Հրայր Ճէպէճեանին և իր տիկնոջ Կիպրոսի «Նիկոսիայի համալսարանի» բանասիրության, սոցիոլոգիայի և իրավագիտության բաժնի դասախոս, սոցիոլոգ լեզվաբան դոկտոր Արտա Պոյնէրեան ճէպէճեանին:
Հրայր Ճէպէճեանը Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության (ՄԱՀԱԵՄ) կենտրոնական մարմնի, Էշրէֆիէի Հայ Ավետարանական Եկեղեցու, Հայկազյան համալսարանի խնամակալության, Ազունիեի ազգային բուժարանի, Հայ Ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարանի հոգաբարձության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կիպրոսի տեղական մարմնի, Ցեղասպանութեան ոգեկոչման 90-րդ տարելիցի Լիբանանահայ կենտրոնական վարչական մանրմնի անդամ է:
Ներկայումս Հայ Ավետարանական «Արմիս» մշակութային հանձնախմբի ատենապետն է:
ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց դոկտոր Ճէպէճեանի դերակատարությունը հայապահպանության գործում, ինչպես նաև նրա իրականացրած միջեկեղեցական մեծածավալ գործունեությունը` ի սպաս Սփյուռքի զորացման:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման հնարավորությունները, սիրիահայերի խնդիրների լուծմանն օժանդակելու կարևորությունը, ինչպես նաև արեւմտահայերենի պահպանմանն ուղղված խնդիրներն ու դասական եւ նոր Սփյուռքի մերձեցմանն ուղղված հարցերը:
Հաշվի առնելով նրա ազգային, միութենական և համայնքային կյանքում իրականացրած գործունեությունը, ինչպես նաև Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած ավանդը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դոկտոր Հրայր Ճէպէճեանին պարգեւատրեց «Մայրենիի դեսպան» մեդալով:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը, նա բարձր գնահատեց գերատեսչության դերակատարությունը Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման գործում, նշեց որ Հայրենիքից ստացած յուրաքանչյուր ազդակ ոգևորիչ է, և սփյուռքահային գործելու նոր ուժ ու եռանդ է տալիս: Պարոն Ճէպէճեանը հավելեց. «Ապրելով Սփյուռքում, մենք մշտապես զգում ենք Ձեր ուշադրությունն ու հոգածությունը մեր ու մեր կատարած աշխատանքի նկատմամբ: Փոքր համայնքները կաշկանդված են եւ պետք է ոգեշնչել նրանց»:
Leave a Reply
Լրահոս
-
29.09.2020
Մեր Յաղթանակը Այլընտրանք Չունի. Յայտարարութիւն
-
16.09.2020
Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան Հանդիպումը Մտաւորական Ընկերներու Հետ
-
11.08.2020
Եւրոպական Խորհուրդի Նախագահ՝ Չարլզ Միշըլի Այցը Հաուըրտ Գարակէօզեան
-
11.08.2020
Հայաստան Հաստատուած Լիբանանահայերուն Ուշադրութեան
-
11.08.2020
Կառավարութիւնը Հրաժարեցաւ. Կը Մնայ Որ Խորհրդարանը Եւս Հրաժարի
-
10.08.2020
Ես Գիտեմ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Վեհափառ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Մամուլի
-
10.08.2020
Սեւրի Դաշնագրին 100րդ Տարեդարձին Առթիւ
-
10.08.2020
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Սեւրի Դաշնագիր

