• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Նամակ խմբագրութեան

27.12.2018   14:28

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- «Նոր օր» շաբաթաթերթի յարգարժան խմբագրութիւն և կազմ,

 Ամէն գալիք տարուայ սեմին իղձերի և փափաքների ալիք է ծնւում  իւրաքանչիւրիս մօտ սպասելիքներով, ցանկութիւններով և մաղթանքներով: Սպասելիքները շատ են, անհրաժեշտօրէն նկատւում են՝ աշխարհին խաղաղութիւն, արդարութիւն զրկուած ու անիրաւուած ժողովուրդներին, մէկը հայ ժողովուրդն է, որի դատն է միջազգայնօրէն Ցեղասպանութեան ճանաչումով և բռնագրաւուած հայրենիքի վերադարձումով յանձին Թուրքիայի դատապարտումով, Արցախ աշխարհի ազատագրուած տարածքների պահպանում և պաշտպանութիւն, Սփիւռք-Հայաստան կուսակցութիւնների ամուր և անդրդուելի միասնականութիւն ի նպատակ Հայաստանի հզօրացման և պահանջատիրութեան, նաև Հայաստանի մեր զրկուած ժողովրդի համար բարեկեցիկ կեանք:

 Ցանկութիւններն են՝ պատասխանատու և ծնող նախանձախնդիր լինել մեր նոր սերնդեան զաւակների հայեցի դաստիարակութեան, մեր մշակութային արժէքների նկատմամբ  լինել  բծախնդիր և խստապահանջ, անաղարտ պահելով մեր ոսկեբարբառ հայոց լեզուն մաքրազտելով զայն տգեղացնող օտար բառերից: Իշխանաւորներին նուիրուածութիւն յանուն հայրենիքին և ազգին: Սփիւռքեան մեր համայնքներին աշխատասիրութիւն և օրինապահութիւն: Հայկական միութիւնները առաւել ուշադրութիւն դարձնեն պատանիների և երիտասարդների ներգրաւումով ղեկավարման և պատասխանատու գործերում:

 Մաղթանքներ են բխում սրտերից սիրոյ և յարգանքի, քաջառողջութեան, արևշատութեան և… Գալով մեր լոսանճելըսեան կարևոր թերթերից՝ «ՆՈՐ ՕՐ» շաբաթաթերթի խմբագրական կազմին ուղղելու մեր սրտագին շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները գալիք տարեմուտի 2019 թուի և Ս. Ծննդեան տօների առիթով նորանոր յաջողութիւններ և թերթի անխափան հրապարակման ճառագում:

 

Ջերմագին շնորհաւորանքներով և բարեմաղթանքներով՝

Ռ. Կորիւն

Դեկտեմբեր 2018 թ.

Սանլենտ, Լոս Անճելըս

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր