• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Յակոբ Գասարճեանի «Նուիրում ՌԱԿ-Ի Ճամբով» Գիրքի Երեւանի Մէջ Կայանալիք Շնորհանդէսի Հրաւէրին Ի Պատասխան.

09.07.2017   17:44

Բարեւ պարոն Յակոբեան,

Շնորհակալութիւն եմ յայտնում հրաւէրի համար: Հայաստանում չեմ լինելու ու չեմ կարող մասնակցել միջոցառմանը:

Իրանում պակսում է գրականութիւնը հայ բոլոր կուսակցութիւնների վերաբերեալ: Միացեալ Նահանգներում ես հնարաւորութիւն ունեցայ ծանօթանալ ՌԱԿ-ի հետ եւ կարդալ թէ՛ թերթերը, թէ՛ ուրիշ գրականութիւն: «Զարթօնք»ի իմ սիրած բաժինը անցեալի յուշերը, նամակներն ու նկարներն են: Եւ ասեմ, որ դրանք լրիւ նորութիւն են ինձ համար: Անշուշտ, հետաքրքիր է նաեւ լիբանանեան կեանքը:

Թեհրանում կար Բարեգործականը, որ ունէր սկաուտական ու մշակոյթի բաժին: Բարեգործականը տնօրինում էր նաեւ երկու հայկական դպրոց: Միայն լսել էի, որ սփիւռքեան ամենահզօր կազմակերպութիւնները ռամկավարներինն է: Հակառակ այն բանի, որ Իրանում չկար ու չկայ բազմակողմանի տեղեկատուութիւն ու գրականութիւն, ես ճիշդ էի իմանում հենց խորհրդային իշխանութեամբ Հայաստանին նեցուկ լինելու ՌԱԿ-ի ընթացքը, թէեւ չկար գաղափարական նոյնութիւն: Հայաստանի մերօրեայ իշխանութիւնների գործունէութեան մասին ես չեմ որ պիտի գնահատական տամ. դրա մասին կան բազմաթիւ կարծիքներԵս լրիւ ձեռնպահ եմ նորերին (իշխանութեանը) կողմ լինելուն: Գուցէ կան պատճառներ համագործակցութեան: Ես չգիտեմ: Բայց ես նախընտրում եմ մնալ ուրիշ հարթակում՝ հենց իմ փոքր աշխատանքներով, որ միայն ու միայն անձնական նախաձեռնութիւններ են:

Ցաւում եմ Սփիւռքի հայկական կազմակերպութիւնների ներկայ վիճակի համար: Կայ հսկայ փորձառութիւն, կան նիւթական որոշ աղբիւրներ ու հնարաւորութիւններ, բայց ես չեմ տեսնում, որ Սփիւռքը ունենայ տէր ու տիրական: Խօսքս Միացեալ Նահանգների մասին է, որ Սփիւռքի խոշորագոյն համայնքն է՝ Ռուսաստանից բացի: Այստեղ լրիւ անտէրութիւն է, չկայ համակարգուած աշխատանք, չկայ կազմակերպուածութիւն, որից տուժում է թէ՛ համայնքը, թէ՛ ամբողջ հայութիւնը: Ու նկատում եմ, որ մարդկանց անձնական ներդրումների հանրագումարը շատ շատ աւելին է, քան հայկական բոլոր կազմակերպութիւնների ընդհանուր աշխատանքը: Դա ցաւալի է, ու ինձ թւում է, որ չկայ նաեւ կամք եւ ցանկութիւն՝ ուղղել վիճակը: Այս եւ նման հարցերի մասին կարելի է երկար խօսել, ու այս նամակով իմ նպատակը սա չէ:

Շնորհաւորում եմ յոբելեարին: Ձեզ էլ ցանկանում եմ յաջողութիւն:

ՌՈՒԲԻՆԱ  ՕՀԱՆԵԱՆ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր