• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Դոկտ. Արթուր Դումանեանի Խօսքը Հայկազեան Հայագիտական Հանդէսի 34-րդ Հատորի Շնորհանդէսին

26.07.2014   15:31

Վերապատուելի դոկտոր Հայտօսթեան,

Հայկազեան Համալսարանի յարգելի դասախօսներ,

Սիրելի հայրենակիցներ,

Թոյլ տուէք «Նորավանք»Գիտա-կրթական Հիմնադրամի անունից ողջունել եւմեր գնահատանքի ուշնորհաւորանքի խօսքն ուղղել Հայկազեան Հայագիտական Հանդէսի նոր համարի լոյսընծայման առթիւ: Ինձ համար մեծ պատիւէ ներկայգտնուել այս միջոցառմանը եւելոյթ ունենալ հարուստ պատմութիւն ունեցող Հայկազեան Հայագիտական Հանդէսի մասին, եւինձ այդ հնարաւորութիւնը ընձեռելու համար ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել Հայկազեան Համալսարանի ռեկտոր վերապատուելի դոկտոր Փօլ Հայտօսթեանին եւՀայկազեան Հայագիտական Հանդէսին ողջ խմբագրակազմին։

* * *

20րդ դարումՍփիւռքում հայագիտութեան կարեւոր կենտրոններից մէկը եղել եւ այսօր էլ շարունակում է մնալ Լիբանանը։ Այդ գործում մեծ դեր ունի Զմմառի վանքը,ձեռագրատնով եւ մատենադարանով։ Մեծի Տանն ԿիլիկիոյԿաթողիկոսութիւնը` իր վանքով, ձեռագրատնով, գանձարանով եւ դպրեվանքով։ Որպէս կրթական կառոյցներ մեծ դեր են ունեցել Սէն Ժոզէֆ Համալսարանի հայագիտության Ամբիոնը, Հայկազեան Քոլէջը՝ իր հայագիտական ամբիոնով եւ Տէրեան Հայագիտականհարուստ գրադարանով։ Աւելի ուշ շրջանում՝ ՀԲԸՄ Հիւսիսեան Հայագիտական Հիմնարկը, Համազգայինի Հայագիտական Հիմնարկը։ Այս կենտրոնների կողքին մեծ անհարաժեշտութիւն կար տպագրելու հայագիտական թեմայով հանդէս, ինչպէս Վենետիկի Բազմավէպն եւ Վիեննայի Հանդէս Ամսօրեայն էին։ ԵւԼիաբանում ստեղծուեցին երկու հանդէսներ՝ ՀասկՀայագիտական Տարեգիրքը եւ Հայկազեան Հայագիտական Հանդէսը։

* * *

Հայկազեան Հայագիտական Հանդէսը Սփիւռքում գոյութիւն ունեցող այն եզակի հայագիտական հրատարակութիւններից է, որը 1970 թուականից սկսած շարունակում է իր հայրենանուէր գիտական գործունէութիւնը: Այդ փաստն առաւել կարեւորւում է, երբ նկատի ենք առնում այն հանգամանքը, որ Հայկազեան Հայագիտական Հանդէսնանցած աւելի քան չորս տասնամեակի ընթացքում պատուով եւ հաւատարմօրէն պահպանել է հայ դասական հայագիտութեան եւ հայագիտական պարբերականների աւանդոյթները, հնարաւորինս զարգացրել այդ ամէնը եւ միանշանակ Սփիւռքում գործող հայագէտների համար իւրայատուկ ամբիոն դարձել:Մինչդեռ, դժուարութիւնները բազմաթիւեն եղել. պետական աջակցութեան չգոյութիւն, նիւթական սուղ վիճակ, Սփիւռքի եւ հայրենաբնակ հեղինակների համախմբման դժուարութիւն: Եւայդպիսի պայմաններում Սփիւռքում հայագիտական հանդէս հրատարակելը հերոսական ջանքեր եւ անսահման նուիրուածութիւն են պահանջում կազմակերպիչներից։

Անցած ժամանակահատուածը վերլուծելով՝ առանց դոյզն իսկ չափազանցութեան, պէտք է հաստատելարդէն Հայկազեանական հայագիտական դպրոց-դարբնոցի գոյութիւնը, որը մանաւանդ վերջին տարիների տնտեսական եւ աշխարհաքաղաքական տարաբնոյթ դժուարութիւնների պայմաններում, ի զօրու եղաւպատուով դուրս գալ, դիմակայել, ու անսալով այդ ամէնը՝ նախկին եռանդով շարունակել իր առաքելութիւնը: Ցաւալիօրէն պէտք է վերյիշել, որնաեւ  քաղաքացիական պատերազմի արդիւնքում 1985-1991թթ. Հայկազեան Հայագիտական Հանդէսը ժամանակաւորապէս դադարեց հրատարակուել: Այս առումով, բոլորիս պարտքն է լիբանանահայութեանը խաղաղութիւն մաղթել, իսկ մասնաւորապես Հայկազեան Համալսարանին՝ կայուն եւ յարատեւ կենսագործունէութիւն:

Պատմական հայեացք ձգելով Հանդէսի անցած ուղուն, առաջին հերթին մեր խորին գնահատանքի խօսքը պէտք է ասենք առաջին խմբագիր, սփիւռքահայ վաստակաշատ մտաւորական, պատմաբան Երուանդ Հ. Քասունուն, ով տքնաջանօրէն աւելի քան 10 տարի շարունակ պատուով կրեց հայագիտութեան մշակի խաչը:

Հայկազեան Հայագիտական Հանդէսի կայացման գործում տարբեր տարիներ իրենց կարեւոր ներդրումն են ունեցել նաեւ ուրիշներ: Յատուկ ցանկանում եմ նշել հայր Անդրանիկ վարդապետ Կռանեանին, որ գրեթէ քառորդ դար պատուով եւ հոգատարութեամբ ստանձնել է Հայկազեան Հայագիտական Հանդէսի խմբագրի դժուարին եւ պատասխանատու պաշտօնը, սփիւռքահայ անուանի մտաւորականներ Լեւոն Վարդանը, Ժիրայր Դանիէլեանը, Անդրանիկ Տագէսեանը, Արտա Էքմէքճին, Արա Սանճեանը, Արշալոյս Հ. Թօփալեանը, Արմէն Իւրնէշլեանը եւ ուրիշներ։

Հայկազեան Հայագիտական Հանդէսի նիւթերի թեմատիկ-բովանդակային կառուցուածքը միանգամայն ակադեմիական բնոյթ ունի: Բաւական է թուարկել Հանդէսում մշտապէս ներկայացուող հետեւեալ բաժինները. «յօդուածներ», «ուսումնասիրութիւններ», «քննարկումներ», «հրապարակումներ», «գրախօսականներ», «հաղորդումներ», «մահագրութիւններ»: Արդէն իսկ սոսկ այս անուանումները ցայտուն վկայում են հայագիտութեան զարգացման նկատմամբ Հայկազեան Հայագիտական Հանդէսի որդեգրած հայեցակարգային դիրքորոշման մասին:

Հայկազեան Հայագիտական Հանդէսի բովանդակութիւնը բազմազան է.  Հանդէսի նիւթերը վերաբերում են հայագիտութեան բոլոր ուսմունքներին, ունեն ժամանակագրական ամէնից լայն ընդգրկում՝ սկսած հնագոյն շրջանից մինչ մեր օրերը: Հանդէսն իր էջերը յաճախակի տրամադրում է հայագիտական բանավէճ-քննարկումների համար: Հայկազեան Հայագիտական Հանդէսն իրաւամբ պէտք է համարել Սփիւռքի հայագիտութեան առաջատար պարբերականներից մէկը:

Հարկ ենք համարում նաեւ կարեւորել, որ Հայկազեան Հայագիտական Հանդէսը հայերէնից զատ հրատարակում է անգլերէն, ֆրանսերէն եւ արաբերէն լեզուներով յօդուածներ, ինչն իրաւամբ Հանդէսին միջազգային կշիռ եւ ճանաչում է բերում, միաժամանակ՝ նաեւ հայագիտական արժէքաւոր հրապարակումները հասանելի դարձնելով օտարազգի գիտական հանրութեանը:

Եւս մէկ կարեւոր հանգամանք ենք նպատակայարմար գտնում շեշտել: Հայկազեան Հայագիտական Հանդէսը վաղուց դարձել է նաեւ Հայաստանի հայագէտների սիրելի պարբերականը, ինչի վկայութիւնը իւրաքանչիւր համարում անխտիր նրանց յօդուածների հրատարակումն է՝ սկսած դեռ առաջին համարներից։ Ի դէպ, նկատելի է, որ տարէց տարի այս միտումն առաւել համատարած է դառնում եւ հայրենաբնակ հայագէտների շրջանում Հայկազեան Հայագիտական Հանդէսի հեղինակութիւնը աճում: Փաստօրէն, Հանդէսի եւ հայրենաբնակ հայագէտների փոխգործակցութիւնը կարելի է վստահաբար համարել կայացած եւ արդիւնաւէտ՝ ինչը Հանդէսի հիմնադիրների գլխաւոր նպատակներից մէկն էր։

Փորձենք նաեւ հակիրճ անդրադարձ կատարել Հանդէսին այս համարի բովանդակութեանը: «Հայութեան Եւ Հայագիտութեան Կենսունակութիւնը» խորագրուած խմբագրականում ներկայացւում ենվերջին տասնամեակներում հայութեանն ուղղուած մարտահրաւէրներն ու խնդիրները, ըստ այդմ, դրանցից բխող հայագիտութեան առջեւ վեր յառնուած նոր անելիքները, որոնք պէտք է արդի հայագէտների ուշադրութեան կենտրոնում լինեն եւ հետազօտութեան առաջնային առարկայդառնան: Այս տեսանկիւնից միանշանակ ընդունելի է եզրայանգումը. «Հայագիտական ուսումնասիրութեանց բերքի օգտագործում ի նպաստ հայ ազգային պետական, ընկերաբանական, քաղաքակրթական միտքի զարգացումին եւ ազգային միասնութեան գաղափարին ամրապնդումին: Հայութեան կարողականութեան ռազմավարական համադրում եւ օգտագործման կենսականացում»։

Ներկայհամարի նիւթերում մասնագիտական բարձրորակ մակարդակով վերլուծուած ենպատմութեան, ցեղասպանագիտութեան, լեզուաբանութեան, աղբիւրագիտութեան, գրականագիտութեան, ազգագրութեան, բանահիւսութեան, երաժշտագիտութեան տարբեր հիմնահարցեր, 12 մահագրութիւններում ներկայացուած են հանգուցեալ հայագէտների կենսագրականներ:

* * *

Ահնրաժեշտ ենք համարում հակիրճ միքանի դիտարկումներ անել Սփիւռքում հայագիտական կենտրոնների հիմնախնդիրներին մասին։

Սփիւռքումհայագիտականկենտրոններըարդիլրջագոյնմարտահրաւէրներինդիմագրաւելուառումովբախւում են բազմաթիւ խնդիրների, որոնց արդիւնքում ոչ միայն նուազում է նրանց արդիւնաւէտութիւնը, այլեւ անգամ կասկածի տակ է դրւում նրանցից շատերի գոյութիւնը։ Որպէս արտերկրի հայագիտական կենտրոնների առջեւ ծառացած հիմնական խնդիրներ կարելի է մատնանշել հետեւեալները.-

1. Ցաւալիօրէն արդէն սովորական դարձած սահմանափակ ֆինանսական հնարաւորութիւններ,

2. Գիտա-մեթոդական համապատասխան գրականութեան պակաս,

3. Կադրային անբաւարարութիւն,

4. Թոյլ կապեր միմեանց միջեւ եւ թոյլ կապեր Հայաստանի հայագիտական կենտրոնների հետ,

5. Թուրք-ադրբեջանական կեղծարարութիւնների ոտնձգութիւնները հայագիտութեան նկատմամբ։

Եթէ առաջին չորս խնդիրները մշտապէս ուղեկցել են Սփիւռքի հայագիտական կենտրոններին, ապա վերջին հանգամանքը համեմատաբար նոր եւ մեր կարծիքով առաւել վտանգաւոր մարտահրաւէրներից մէկն է։

Ներկայումս Թուրքիայի ակադեմիական եւ վերլուծական հաստատութիւններում պետական հովանաւորութեամբ ստեղծուել եւ ստեղծւում են հայագիտական ամբիոններ եւ բաժիններ։ Միեւնոյն ժամանակ, որոշ համալսարաններում ստեղծուել են նաեւ հայկական հետազօտական կենտրոններ, որոնց հետազօտական բուն նպատակը Ցեղասպանութեան, հայկական սփիւռքի եւ Հայաստանի թեմաներով ուսումնասիրութիւններն են, եւ այս ուղղութեամբ աշխատանքները բաւական մեծ տոկոս են կազմում։ Այդ կենտրոնների կողմից հրատարակւում են՝ «Հայկական հետազօտութիւնների հանդէս»ը (թուրքերէն) եւ Review of Armenian Studiesը (անգլերէն), որը հովանաւորւում է եւ վերահսկւում է Թուրքիայի գիտական եւ տեխնոլոգիական հետազօտութիւնների խորհրդին կից Ազգային ակադեմիական ցանցի եւ տեղեկատուական կենտրոնի կողմից։

Թուրք-ադրբեջանական եւ այլ կեղծարարութիւններին ու նենգափոխումներին արժանի հակահարուած տալու համար անյետաձգելի խնդիր է գործնական ու քաղաքական հայագիտութեան զարգացումը: Այդ առումով ցանկանում եմ յատուկ ընդգծել Հայկազեան Համալսարանում միքանի տարի առաջ ստեղծուած Հայկական Սփիւռքի Ուսումնասիրութիւնների Կենտրոնի կարեւորութիւնը, որը իր գործունէութեան կարճ ժամանակահատուածում բաւականաչափ աշխատանքներ է իրականացրել։

Ներկայ աշխարհաքաղաքական վերիվայրումների ժամանակաշրջանում հայագիտութիւնը զուտ ակադեմիականից բացի նաեւ որպէս քաղաքակրթական կարեւորագոյն քարոզչական միջոց է, քաղաքական գործիք-կատեգորիա, որի դերակատարութիւնը Հայաստանի Հանրապետութիւն-Արցախ եւ Սփիւռքի հայապահպանութեան եւ ազգային անվտանգութեան հայեցակարգում օրէցօր հրամայաբար հարկաւոր է կարեւորել: Գերազանցապէս հարկաւոր է առաջին հերթին կարեւորել արտերկրի հայագիտական կադրերին ցուցաբերուող անհրաժեշտ գիտա-մեթոդական օգնութիւնը, նրանց վերապատրաստումը, համատեղ գիտական ծրագրերի եւ համաժողովների կազմակերպում-իրականացումը, հայրենական գիտա-վերլուծական կենտրոնների հետ գործնական կապերի հնարաւորինս փոխսերտացումը:

Վերոնշեալիհամատեքստում «Նորավանք» Գիտա-կրթականՀիմնադրամըհայագիտականեւքաղաքագիտականհետազօտութիւններիոլորտումունեցածիրտարիներիգիտա-հրատարակչականփորձառութեամբպատրաստակամէհամագործակցելՍփիւռքումգործողնմանաբնոյթկառոյցների՝մասնաւորապէսՀայկազեանՀամալսարանիհետեւՀայկական ՍփիւռքիՈւսումնասիրութիւններիԿենտրոնիհետ:

* * *

Ամփոփելով, ցանկանում ենք եւս մէկ անգամ շնորհաւորել բոլորիս Հայկազեան Հայագիտական Հանդէսի 34րդ հատորի հրատարակման կապակցութեամբ եւ ներկայ հայագիտական շնորհանդէսին միանշանակ տեղին ենք համարում մէջբերել Գարեգին Նժդեհի հետեւեալ խօսքը, որ ասուել է 1933ին Հայրենիք ամսագրի տասնամեակի առնչութեամբ. «Գիրքն է, որ հայը հայ է պահում օտար աշխարհներում, իր հեռաձիգ եւ վտանգալից ճամփաների վրայ: Գիրքն է դիմադրական այն ուժը, որով ցեղի ոգին ծառանում է այլասերիչ եւ չար ուժերի դէմ»։

Եւ իրաւամբ, իր բեղմնաւոր գրահրատարակչական գործունէութեամբ Հայկազեան Համալսարանը՝ յատկապէս Հայկազեան Հայագիտական Հանդէսով, փաստել է օտարութեան մէջ Հայ Գրքին անմնացորդ նուիրուածութիւնը եւ անդուլ քարոզչութիւնը:

Եզրափակելով, յաւուր պատշաճի պարտաւոր ենք արժեւորել Հայկազեան Հայագիտական Հանդէսի անցած բեղմնաւոր ուղին, եւ ներկայ հատորը նկատի առնելով՝ հիմնաւոր յոյս յայտնել, որ իր ստանձնած հայապահպան առաքելութիւնը Հայկազեան Համալսարանն այսուհետ նոյն վճռակամութեամբ կը շարունակի՝ նաեւ Հայկազեան Հայագիտական Հանդէսով իր արժէքաւոր նպաստը բերելով հայագիտութեան զարգացմանը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր