• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Բոլոր Նկարիչներին Բնորոշ Բնավորության Գիծը Եսասիրությունն Է. Անանիա Քոչարյան

12.10.2019   18:55

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

 Իմ արվեստով ցանկանում եմ ցույց տալ կյանքի, աշխարհի և իրականության բնույթը առանց սահմանափակումների և լիարժեք, երևույթների, իրողությունների և հարաբերությունների բուն էությունը ինչը հնարավոր չէ անել միայն արտաքին կրկնօրինակման միջոցով։ Ահա ասյպես է բնութագրում իր աշխատանքները արդեն 15 տա րի նկարչությամբ զբաղվող, քանդակագործ-նկարիչ Անանիա Քոչարյանը:

«Առհասարակ արվեստը սուբեկտիվ է և ցանկացած արվեստագետ ստեղծագործելիս վերաիմաստավորում է արվեստը որպես հասկացողություն և ինքնադրսևորման ձև։ Արձյո՞ք հնարավոր է օբեկտիվ դիտարկել արվեստը և գնահատել այն ինչը գնահատման միավոր չունի, քանզի բացի գրագիտությունից, անկեղծությունից և զգացմունքները արտահայտելու միջոցներից կա ավելի խորը բաղադրիչ, ինչը մենք անվանում ենք Արարում՝ մի բացարձակ սուբստանցիա որը բնորոշ է միայն բանական էակներին և չունի այլընտրանք»,- ասում է նկարիչը, ում անհատական 4-րդ ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին NOVA ARTS Gallery & Wine պատկերասրահ-սրճարանում:

Արվեստագետի հետ մեր զրուցը ինտերակտիվ էր: Ընթացքում և դասավորում, համադրում էր կտավները, և խոսում աշխատանքներից յուրաքանչյուրի մասին: Այնքան ուշադրությամբ ու խնամքով էր կտավները դասավորում, ընտրում իրար հետ համընկնող նկարները, որպեսզի վաղը ցոուցահանդեսին ներկա գտնվողները առավելագույն հաճույք ստանան ցուցադրությունից:

Պետք է խոստովանելՙ  բառերի հարցում նկարիչը շռայլ չէ: Նախընտրում է, որ իր կամ կտավների մասին խոսեն, կարծիք հայտնեն ուրիշները: Աշխատանքների գունային վառ դրսևորումները միանգամից ուշադրություն են գրավում: Գունային համադրությունները ակնահաճո են: Կապույտը, վարդագույնը, արևի դեղինը, կանաչը իր բոոր երանգներով, այնպիսի սիրով ու մասնագիտորեն են միաձուլված իրար, որ կտավներին նայելիս կարծես հայտնվում ես գունային երևակայական աշխարհում:

Անանիա Քոչարյանն այն նկարիչներից է, ովքեր նկարել սկսել են վաղ տարիքից: Նկարչի համար պարտադիր մասնագիտական բոլոր ճանապարհներն անցել է, բարձրագույն կրթությունը ստացել, սակայն քանդակագործության  ոլորտում: Գեղանկարչությո՞ւն թե՞ քանդակագործություն, նկարիչն ընտրել դժվարացավ: Երկուսն էլ հոգեհարազատ են: Թե’ քանդակների, թե’ գեղանկարների ստեղծման հիմքում նկարչի տրամադրությունն է: Գույների ընտրությունը պայմանավորված է տվյալ պահի տրամադրությունից ու նրանից, թե ինչ է ուզում փոխանցել արվեստասերներին:

Բոլոր նկարիչներին բնորոշ բնավորության գիծը, Անանիայի խոսքով, եսասիրությունն է: Առանց դրա հնարավոր չէ: Նկարիչն անհատականություն է, ցույց է տալիս իր ես-ը, առանց եսասիրության հնարավոր չէ: Ասում է ավագ սերնդի կողմից առողջ քննադատությանը շատ դրական է նայում, եթե դրանում բացակայում է նախանձի տարրերը: Քննադատությունը հարկավոր է, որպեսզի նկարչի, այսպես ասած, «աստղայինը չտանի»:

Վաղըՙ հոկտեմբերի 12-ին, ժամը 19:00-ին Թումանյան 11 հասցեում գործող NOVA ARTS Gallery & Wine պատկերասրահ-սրճարանում արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա տեսնել, ընկղմվել Անանիա Քոչարյանի գունային հրաշագեղ աշխարհում: Նկարիչը շեշտեց, թե ինչու հենց Նովա Արթսում որոշեց իր թվով չորրորդ անհատական ցուցահանդեսը կազմակերպել: «Այն նոր է ոլորտում, հավես միջավայր է: Այստեղ կարելի է շատ գեղեցիկ ցուցահանդես կազմակերպել»,-ասաց Անանիա Քոչարյանը և բոլորին սիրով հրավիրեց ներկա գտնվելու:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր