Թոմ Հենքս Կոչ Ըրած Է Մասնակցելու «Հայաստանի Մանուկներ» Հիմնադրամի Բարեգործական Երեկոյին. տեսանիւթ

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) իր ֆէյսպուքեան (facebook) էջին վրայ հրապարակած է օսկարակիր դերասան Թոմ Հենքսի մասնակցութեամբ տեսաուղերձը: Ճանչցուած ամերիկացի դերասանը իր աջակցութիւնը կը յայտնէ հիմնադրամի` Դեկտեմբեր 9-ին, Նիւ Եորքի մէջ կայանալիք կալա երեկոյին:
Թոմ Հենքս կոչ կ’ընէ բոլորին մասնակցելու կարեւոր նշանակութիւն ունեցող ձեռնարկին` ափսոսանք յայտնելով, որ չի կրնար անձամբ ներկայ գտնուիլ բարեգործական հաւաքին:
«Սա հրաշալի առիթ է ձեր հայկական արմատներուն վերադառնալու համար, իսկ եթէ ազգութեամբ հայ չէք, ուղղակի գացէք կալա երեկոյին ու վայելէք զայն: Աստուած բոլորիս պահապան»,- տեսաուղերձը եզրափակած է Հենքսը:
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպութիւն է, որուն նպատակն է բարձրացնել գիւղաբնակներու կեանքի որակը համայնքային զարգացման երեխաներու համար նախատեսուած ծրագիրներու միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային իրագործումը սկսած է 2004թ., եւ այդ ժամանակուընէ ի վեր զուգահեռաբար կ’իրականացուին կրթական, առողջապահական, սոցիալական եւ տնտեսական ծրագիրներ, ինչպէս նաեւ կը հիմնանորոգուին համայնքներուն համար կենսական նշանակութիւն ունեցող ենթակառուցուածքները:
Leave a Reply
News
-
10.08.2020
Armenia delegation meets with Catholicos-Patriarch Krikor Bedros XX in
-
10.08.2020
Tehran’s Armenian church holds requiem in honor of Beirut explosion
-
10.08.2020
Lebanese Government prepares to resign
-
08.08.2020
200 new cases and 8 deaths in last 24 hours – Armenian Center For Disease
-
08.08.2020
Artsakh reports 2 coronavirus cases in last 24 hours
-
08.08.2020
Sarkissian visits bombarded border town, praises hero villagers and troops
-
08.08.2020
Over 300 ceasefire violations by Azerbaijan in one week, says Artsakh
-
07.08.2020
Post-Soviet area priority for Russia's foreign policy – Putin
-
07.08.2020
Sarkissian discusses Beirut Armenian community relief programs with AGBU
-
07.08.2020
13 Lebanese-Armenians killed in Beirut blast – embassy

