Ստեփանակերտի Մէջ Համերգով Հանդէս Եկաւ Երեւանի Պետական Քամերային Երգչախումբը

Ապրիլ 26-ին, Ստեփանակերտի Սայաթ-նովայի անուան երաժշտական գոլէճին մէջ, համերգային ծրագիրով հանդէս եկաւ Երեւանի պետական քամերային երգչախումբը`գեղարուեստական ղեկավարութեամբ եւ խմբավարութեամբ Յարութիւն Թօփիկեանի: Այս մասին կը հաղորդէ «Aparaj.am»-ը։
Համերգային ծրագիրի առաջին մասը Կոմիտասի ստեղծագործութիւններն էին, որոնք տարածելու եւ հանրութեան ճանաչելի դարձնելու առաքելութիւն ստանձնած է նշեալ երգչախումը: Բարձր կատարողական արուեստով ու իւրայատուկ ոգիով հնչեցին նաեւ Ուիլլի Ուայնըրի ստեղծագործութիւնները` երգահան Երուանդ Երկանեանի մշակումով, ինչպէս նաեւ ճազային ծանօթ ու սիրուած երգեր: Մշակութային հանդիպումը աւարտեցաւ Կոմիտասի Ազգային օրհներգով` երգչախումբի ու հանդիսատեսի համատեղ կատարումով:
Ներկայ էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեան, ԱՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերու նախարար Նարինէ Աղաբալեան եւ այլք: Երեւանի պետական կամերային երգչախումբի արցախեան համերգը կայացաւ ՀՀ մշակութի նախարարութեան «Մշակութային կանգառ» ծրագիրին ծիրէն ներս, ԱՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերու նախարարութեան աջակցութեամբ:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

