Արցախի Մէջ Պիտի Մեկնարկէ «Արուեստը Յանուն Խաղաղութեան» Միջազգային Նոր Նախագիծը

Արցախի Հանրապետութեան մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերու նախարարութիւնը կը յայտարարէ «Արուեստը յանուն խաղաղութեան» (Arts for Peace) խորագիրով միջազգային նոր նախագիծի մեկնարկի մասին:
Նախագիծի գեղարուեստական ղեկավարն է իտալացի դաշնակահար, խմբավար, Արցախի պատանի երաժիշտներու «ՏՆՋՐԷ» միջազգային փառատօնի մասնակից եւ պաշտօնական նուագակցող (2013, 2015) Լուքայ Ֆերինին, որ պատրաստակամութիւն յայտնած է իր նպաստը բերելու Արցախի մէջ մշակոյթի զարգացման, մշակութային նոր կապերու ստեղծման ու ամրացման, արուեստի միջոցով խաղաղութեան ամրապնդման:
Ծրագիրը ընթացք պիտի առնէ Ապրիլ 27-ին, ժամը 17:00-ին Շուշիի մէջ` Լուքա Ֆերինիի, սլովենացի ջութակահար Չրտոմիր Շիշկովիչի, քլարնեթահար Եոժէ Կոտարի եւ պելճիքացի թաւջութակահար Սեւակ Աւանեսեանի համատեղ համերգով:
Ապրիլ 30-ին, ժամը 18:00-ին ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան պալատին մէջ կայանալիք համերգին հիւրերուն պիտի միանան արցախցի երիտասարդ երաժիշտները: Համերգներուն պիտի ներկայացուին յայտնի դասական եւ ժամանակակից երգահաններու ստեղծագործութիւններ:
Նախագիծի ծիրէն ներս` Ապրիլ 28-29 Ստեփանակերտի Սայաթ Նովայի անուան երաժշտական գոլէճին մէջ տեղի պիտի ունենան ջութակի եւ քլարնեթի վարպետութեան դասեր:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

