«Ոսկէ Ծիրան»-ը Թուրքիոյ Մէջ Հայկական Ֆիլմեր Պիտի Ցուցադրէ

«Ոսկէ ծիրան» Երեւանի միջազգային փառատօնը, այս ամիս Անգարայի միջազգային փառատօնին ծիրէն ներս, պիտի ներկայացնէ հայկական կարճատեւ եւ շարժապատկերային (անիմացիոն) ֆիլմերու ընդգրկուն ծրագիր:
«Ոսկէ ծիրան» փառատօնի մամուլի ծառայութեան տեղեկութիւններով՝ Անգարայի միջազգային փառատօնը, այս տարի, պիտի կայանայ Ապրիլ 21-30: Ծրագիրը կազմուած է 11 ֆիլմէ եւ կը ներառէ Նայիրա Մուրատեանի «Մարք եւ Մարկոս», Էդգար Պաղտասարեանի «Սիմոնի ճանապարհը», Տիանա Գարտումեանի «Տիալոկներ», Գագիկ Մատոյեանի «Ճանապարհ», Լեւոն Մինասեանի «Դաշնամուրը», Ալեքսանդր Պաղտասարեանի «Ճանապարհ», Յարութիւն Շատեանի «Բեռնելով կեանքս», Վահրամ Մխիթարեանի «Կաթնեղբայր», Հրանդ Վարդանեանի «Սպիտակ գառան երազը», Ալեն Մանուկեանի «Յարութիւն» եւ Համլէթ Վարդանեանի «Մնաս բարով, Վոլգա» ֆիլմերը:
Ծրագիրը ներկայացնող պատուիրակութեան կազմին մէջ են բեմադրիչներ Նայիրա Մուրատեան, Տիանա Գարտումեան եւ շարժանկարի քննադատ, «Ոսկէ ծիրան» փառատօնի ծրագրերու համադրող Ռաֆֆի Մովսիսեան, որ նաեւ Անգարայի միջազգային փառատօնի Կարճատեւ ֆիլմերու մրցութային ծրագրի ժիւրիի անդամ է:
«Ծրագրով ընդգրկուած ֆիլմերը ժամանակակից հայկական շարժանկարի լաւագոյն նմոյշներէն են եւ մարդասիրութեան, հանդուրժողականութեան ու ազատութեան խորքային ընդհանրութիւններ ունին»,- ըսուած է փառատօնի հաղորդագրութեան մէջ:
Հայկական շարժանկարները Անգարայի մէջ պիտի ներկայացուին Ապրիլ 28-ին եւ 29-ին:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

