«Կ’երդնում Քեզ, Իմ Երկիր» Խորագիրով Բարեգործական Համերգ՝ Նուիրուած Ապրիլեան Պատերազմի Հերոսներուն

ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ, երէկ՝ Ապրիլ 10-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրեան համերգասրահին մէջ տեղի ունեցաւ «Կ’երդնում քեզ, իմ երկիր» խորագիրով բարեգործական համերգ` նուիրուած ապրիլեան պատերազմի հերոսներուն:
Ըստ ՀՀ մշակոյթի նախարարութեան փոխանցած տեղեկութիւններուն, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիք նուագախումբին նուագակցութեամբ՝ երգահան, ՀՀ ժողովրդական արթիստ Ռոպերթ Ամիրխանեանի հայրենասիրական ստեղծագործութիւններուն
կատարումով հանդէս եկան Հայաստանի պետական քամերային երգչախումբը (գեղարուեստական ղեկավար եւ խմբավար` Ռոպերթ Մլքէյեան), Երեւանի պետական քամերային երգչախումբը (գեղարուեստական ղեկավար եւ խմբավար` Յարութիւն Թօփիկեան), «Հովեր» պետական քամերային երգչախումբը (գեղարուեստական ղեկավար եւ խմբավար` Սոնա Յովհաննիսեան):
Համերգը ղեկավարեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիք նուագախումբի գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր խմբավար Էդուարդ Թօփչեան: Կատարումներով հանդէս եկան մեներգիչներ` Գուրգէն Բաւէյեան, Աննա Աւդալեան, Էմմա Պետրոսեան, Լէյլա Սարիբեկեան, Վահէ Հախուերտեան:
Երեկոյի ընթացքին հնչեց յատուկ ապրիլեան պատերազմի հերոսներուն նուիրուած «Վրէժն արդար կանչի» երգը:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

