Դաշնակահարուհի Լաուրա Գալստեան՝ Հռոմի Երաժշտական Մրցոյթի Յաղթող

Ա. Սպենդիարեանի անուան երաժշտական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Լաուրա Գալստեան Հռոմի մէջ կայացած MELOS ամէնամեայ երաժշտական միջազգային մրցոյթին գրաւած է 1-ին պատուաւոր մրցանակը:
Ըստ «PanArmenian.net»-ի՝ ժիւրիի նախագահ, փրոֆէսըր Ռիքարտօ Մարինին նշած է, թէ այս տարի մրցոյթը անցած է տարբեր բաժիններով` դաշնակ, լարային գործիքներ եւ վոքալ: 2017-ի մրցոյթը տարբեր եղած է մասնակիցներու առաւել բարձր պատրաստուածութեամբ եւ մասնագիտական հմտութիւններով:
Մրցոյթին նաեւ մասնակցած են երիտասարդ երաժիշտներ Ֆրանսայէն, Իտալիայէն, Գերմանիայէն, Ուքրանիայէն, Ռուսիայէն եւ Մոլտովայէն:
Փրոֆէսըր Մարինիի խօսքերով, Լաուրա Գալստեանի կատարումը առանձնացած է դաշնամուրային փայլուն ճարտարագիտոթեամբ, ինչպէս նաեւ նուրբ երաժշտականութեամբ, ճաշակով ու արուեստագիտութեամբ: Դաշնակահարուհին մրցութային ծրագրով ներառած էր Վ.Ա.Մոցարթի, Ֆ. Շոփենի եւ Ս. Ռախմանինովի ստեղծագործութիւններէն: Ան կը ներկայացնէր Հայաստանը:
Նշենք, որ Լաուրա Գալստեանը անուանի դաշնակահար, ՀՀ վաստակաւոր արթիստ Հայկ Մելիքեանի սանն է: Վերոնշեալ մրցոյթին Հայկ Մելիքեան` իբրեւ լաւագոյն ուսուցիչ, պարգեւատրուած է պատուաւոր վկայականով:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

