«Թուֆէնքեան Հիմնադրամ»-ը Կ՚աջակցի Արցախի Վերաբնակեցուած Միջնաւան Քաղաքին

«Թուֆէնքեան հիմնադրամ»-ի միջոցներով, Մարտ 28-ին, Արցախի ազատագրուած Միջնաւան քաղաք հասան վերաբարձ մեքենաներ, շրջանի գիւղացիներուն երկրագործական աշխատանքներուն օգնելու համար։ Այս մասին կը հաղորդէ Գանատայի «Հորիզոն» շաբաթաթերթը։
Մեքենաները Արաքսի ափին գտնուող Արցախի վերոնշեալ ազատագրուած տարածքի հողերը պիտի հարթեցնեն, մաքրեն եւ ցանքի պատրաստեն։ Միջնաւան հաստատուած գիւղացիները այդ հողերուն վրայ ցորեն, գարի եւ եգիպտացորեն պիտի ցանեն։ Համայնքը ունի 480 հեքթար անջրդի եւ 327 հեքգար ոռոգելի վարելահողեր։
Նշենք, որ 1995-ի Օգոստոս 8-ին Միջնաւանը վերաբնակեցումը սկսած է 15 հոգիով: Այսօր Միջնաւանի մէջ կ՚ապրի 123 ընտանիք, 483 հոգի։ Բնակչութիւնը կը զբաղի գիւղատնտեսութեամբ անասնապահութեամբ եւ հողագործութեամբ։
Քաղաքի միջնակարգ դպրոցին մէջ կ՚ուսանի մօտ 80 աշակերտ։
Միջնաւանի մէջ կը գտնուի համանուն անունով երկաթուղային կայարան, որով կ՚անցնի այժմ չգործող Ջուղա-Հորադիզ և Միջնաւան-Կապան երկաթուղային ճիւղերը։
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

