Ծիծեռնակաբերդի Յուշահամալիրին Մէջ Տեղի Կ՛ունենայ «Ծաղկահաւաք»

Հայոց Ցեղասպանութեան զոհերու յուշահամալիրին մէջ, Ապրիլ 26-ին, տեղի ունեցաւ ամէնամեայ «Ծաղկահաւաք» նախաձեռնութիւնը, որուն իրենց մասնակցութիւնը բերին հասարակական, միջազգային, մասնաւոր ու պետական ոլորտներու ներկայացուցիչներ, աշակերտներ, ուսանողներ եւ կամաւորներ:
Մասնակիցները անմար կրակին մօտ բերուած ծաղիկները հաւաքեցին, ցօղունը անջատեցին ծաղկաթերթերներէն: Ցօղունէն պարարտանիւթ կը պատրաստուի, իսկ ծաղկաթերթերը կ՛օգտագործուին վերամշակուած թուղթ պատրաստելու համար: Յատուկ արհեստագիտութեամբ պատրաստուած ձեռակերտ թուղթը կը նուիրաբերուի Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկին:
Ըստ «Նիուզ»-ի՝ «Ծաղկահաւաք» ամէնամեայ նախաձեռնութեան, այս տարի մասնակցեցան ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը, Վայրի բնութեան եւ մշակութային արժէքներու պահպանման հիմնադրամը (FPWC): «Ծաղկահաւաք»ը տեւեց մինչեւ ժամը 18:00:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

