The Culture Trip-ը Հայաստանը Ներառած է Աշխարհի Հնագոյն Երկիրներու Շարքի

The Culture Trip կայքը Հայաստանը ներառած աշխարհի հնագոյն երկիրներու եւ ազգերու շարքին: The Culture Trip-ը, ըստ Yerkirmedia.am-ի, կը գրէ, որ Հայաստանը յայտնի է իր մեծ Սփիւռքով:
Կայքը կը նշէ, որ հայերը այդ տարածքին մէջ կը բնակին արդէն շուրջ 2600 տարի, իսկ հայերու մասին առաջին յիշատակումները կը հանդիպին Ք.Ա. 6-րդ դարուն:
«Երեւանը` Հայաստանի մայրաքաղաքը, հիմնադրուած է Ք.Ա. 782 թուականին: Հայերը նաեւ առաջինն էին, որ 301 թուականին ընդունեցին քրիստոնէութիւնը իբրեւ պետական կրօն, եւ երկիրը այսօր խստօրէն հաւատարիմ կը մնայ Հայկական առաքելական եկեղեցիին»,- կը գրէ The Culture Trip-ը: Կայքը կը նշէ նաեւ, որ 1915-1916 թուականներուն Օսմանեան կայսրութեան մէջ հայերուն դէմ ցեղասպանութիւն իրականացած է:
Հայաստանէն բացի աշխարհի ամենահին ազգերու եւ երկիրներու շարքին յայտնուած են Յունաստանը, Չինաստանը, Փորթուկալը, Ֆրանսան, Ճափոնը, Իրանը, Սան Մարինոն, Եթովպիան ու Եգիպտոսը:
Նշենք, որ The Culture Trip կայքը գրասենեակներ ունի Լոնտոնի, Նիւ Եորքի եւ Թել Աւիւի մէջ: Անիկա ամսական ունի աւելի քան հինգ միլիոն այցելու, հասարակական ցանցերու մէջ՝ շուրջ 1.5 միլիոն հետեւորդ:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

