iPhone 7-ի Առաջին Խմբաքանակը Արդէն Արտահանուած է. Լրատուամիջոցներ

Ամերիկեան Apple ընկերութեան 7-րդ սերունդի iPhone-ի առաջին խմբաքանակը, ըստ չինական լրատուամիջոցներու, արդէն արտահանուած է այլ երկիրներ:
Ինչպէս կը նշէ «Արցախփրես»-ը՝ վկայակոչելով ria.ru-ն, մատակարարուած սմարթֆոններու ընդհանուր թիւը 371.000 է: Ըստ Sina-ի տուեալներուն` 84.700 հեռախօսէ բաղկացած առաջին խմբաքանակը, որ կշռած է 46.7 թոն, Սեպտեմբեր 2-ին ուղարկուած է Սինչժենի նաւահանգիստէն: Սեպտեմբեր 5-ի դրութեամբ այլ երկիրներ ուղարկուած iPhone 7-ի ընդհանուր քանակը կազմած է 371.000 օրինակ:
Յայտնի է, որ սմարթֆոններու արտահանման հիմնական ուղղութիւնները եղած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Հոլանտան եւ Իտալիան:
Կ’ենթադրուի, որ iPhone 7-ի շնորհանդէսը կայանայ Սեպտեմբեր 7-ին:
Նոր iPhone-ը հասանելի պիտի ըլլայ 5 տարբեր գոյներով` վարդագոյն, ոսկեգոյն, արծաթագոյն, մոխրագոյն եւ սեւ:
Անոնք կ’ունենան 32, 128 եւ 256 կպ․ ծաւալով ներքին յիշողութիւն, մինչդեռ օփերաթիւ յիշողութեան ծաւալն է 2 կպ․: Սակայն iPhone 7 Plus-ի պարագային այդ ցուցանիշը կը հասնի 3 կպ․-ի:
Բացի այդ, կը բարելաւուին սմարթֆոնի տեսախցիկի տեխնիկական որակները: Հեռախօսը ջրակայուն է, զրկուած ականջակալներու միացման համար նախատեսուած անցքէն:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

