Fastcompany.com-ը Երեւանը Ներառած է Աշխարհի Ամենամատչելի 10 Քաղաքներու Ցանկին Մէջ

Աշխարհի յառաջատար Fastcompany.com լրատուամիջոցը հրապարակած է 10 քաղաքներու ցանկը, որոնք մատչելի են արտասահմանի մէջ ապրելու եւ աշխատելու համար: Այս մասին կը տեղեկացնէ Armenpress.am-ը։
Այդ քաղաքներուն մէջ է նաեւ Երեւանը:
«Ինտոնեզիայի ծովափերէն մինչեւ Հայաստանի գեղատեսիլ լեռներ: Շատ «ֆրիլանսըր»ներ եւ գործարարներ յաճախ կը փախչին իրենց լուսաւոր գրասենեակներէն եւ արտերկրի մէջ աշխատանք կը գտնեն` փնտռելով աւելի քիչ «աւանդական գրասենեակներ»: Ես նման մարդոց հանդիպած եմ, ես անոնցմէ մէկն եմ»,- գրած է յօդուածագիրը:
Անդրադառնալով Երեւանին` յօդուածի հեղինակը կը նկատէ, որ վերջերս արձանագրուած տնտեսական վերելքը Երեւանի սրճարանները լեցուցած է օտարերկրեայ աշխատակիցներով:
Ապրելու եւ աշխատելու համար 10 մատչելի քաղաքներու ցանկին մէջ յայտնուած են նաեւ Պանկքոկը (Թայլանտ), Չիանկ Մայը (Թայլանտ), Թայփէյը (Թայուան), Ուպուտ Պալին (Ինտոնեզիա), Ֆուքեթը (Թայլանտ), Եոհոր Պահրուն (Մալայզիա), Պելկրատը (Սերպիա), Քուիտոն (Էքուատոր), Հօ Շի Մին Սիթին (Վիեթնամ):
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

