Պոլսահայ Լրագրող Արիս Նալճըն Արցախ Այցելելուն Պատճառով Յայտնուած է Ազրպէյճանցիներու «Սեւ Ցուցակ»-ին Մէջ

Պոլսահայ յայտնի լրագրող Արիս Նալճըն, որ 2014-ին այցելած էր Արցախ, նոյնպէս յայտնուած է Ազրպէյճանի Արտաքին գործոց նախարարութեան «սեւ ցուցակ»-ին մէջ:
Ըստ պոլսոյ «Ակօս» օրաթերթին` «Ազրպէյճանի մէջ անցանկալի համարուող անձեր» վերնագրուած յայտնի ցուցակին մէջ Նալճըն 591-րդ անձն է:
Պոլիս ծնած եւ ներկայիս Պելճիքա բնակող հայ լրագրողը 2014-ի իր Հայաստան այցելութեան ժամանակ այցելած էր նաեւ Արցախ եւ ճանապարհորդութեան ընթացքին գրած իր յօդուածը տպագրած էր T24.com.tr թրքական կայքին մէջ:
Պոլսահայ լրագրողի արցախեան թեմայով այս յօդուածէն խիստ անհանգստացած ազրպէյճանցիները՝ այս տարի Արիսը ընդգրկած են իրենց «սեւ ցուցակ»-ին մէջ:
Նշենք, որ ցուցակի հեղինակները յայտարարած են, թէ «եթէ ցուցակին մէջ յայտնուած անձը գիտակցի իր յանցանքն ու հրաժարի յետագային առանց Ազրպէյճանի արտօնութեան Ղարաբաղ մեկնելէն, տուեալ անձին անունը հաւանական է հանուի ցուցակէն»: Մինչդեռ պոլսահայ Արիսը դեռ այդպիսի դիմումով հանդէս գալ չի պատրաստուիր:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

