«Միրաք»-ի Այցելութիւնը Կոմիտասի Թանգարան

ՌԱԿ-ի «Միրաք» շարժումի պատանի-ուսանողները հայ Մեծերուն եւ հայկական մշակոյթին մօտէն ծանօթացնելու նպատակով, այլ ծրագիրներու շարքին, 12 Փետրուար 2017-ին իրականացաւ նաեւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցելութիւնը:
«Միրաք»-ականները շրջեցան թանգարանի սրահներուն մէջ, ծանօթացան Կոմիտասի կենսագրութեան, աշխատութիւններուն եւ անձնական իրերուն: Թանգարանը, իր հարուստ հաւաքածոյով եւ արդիական մատուցմամբ, հնարաւորութիւն տուաւ պատանիներուն Կոմիտասի մասին համապարփակ եւ բազմակողմանի գիտելիք ձեռք ձգել, ամրակայեց անոնց մօտ ազգային արժէքներու հանդէպ գիտակից վերաբերմունքը եւ այդ արժէքներուն հաւատաւոր ժառանգորդը ըլլալու նախանձախնդրութիւնը:
«Միրաք»-ականները մեծ հետաքրքութեամբ հետեւեցան իւրաքանչիւր իրի, պատկերի, ձեռագիր տետրերու, տեսերիզի եւ քանդակի մասին տրուող բացատրութիւններուն եւ երգեցին Կոմիտասի մշակած ժողովրդական երգերը: «Միրաք»-ին ուղեկցեցան ՌԱԿ-ի Կեդրոնական Վարչութեան փոխ-ատենապետ ընկ. Լեւոն Պըլըխեանը եւ արուեստագէտ Պրն. Հրազդան Թոքմաճեանը:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

